ԺՈՂՈՎՈՂ 11:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ քո սրտից հեռո՛ւ վանիր տրտմությունը և չարությունը հանի՛ր քո մարմնից, որովհետև թե՛ երիտասարդությունը և թե՛ հիմարությունն ունայնություն են։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրտիցդ հանի՛ր վիշտը և մարմնիցդ վանի՛ր ցավը, որովհետև մանկությունն ու երիտասարդությունը ունայն են։ |
Ոսկորներն իր, որ երիտասարդական ուժով էին հագեցած, իր հետ էլ ուղղվում են դեպի հող՝ ննջելու։
Երանելի է այն մարդը, որի հույսը Տիրոջ անունն է. Նա չնայեց ունայնության և սուտ մոլորության։
Բազում են քո սքանչելիքները, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Ոչ ոք նման չէ քեզ քո խորհուրդներում։ Պատմեցի ու խոսեցի որևէ թվից ավելի։
Ես տեսա այն բոլոր գործերը, որ կատարվել են արեգակի ներքո, և ահա ամեն ինչ ունայնություն է, քամուն բռնելու նման։
Ունայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ունայնություն ունայնությանց. ամեն ինչ ունայն է։
Հիշի՛ր քեզ Ստեղծողին քո երիտասարդության օրերին, քանի դեռ չեն եկել չարության օրերը, և չեն հասել այն տարիները, որոնց մասին պիտի ասես. «Կյանքից այլևս հաճույք չեմ զգում»,
Սիրելինե՛ր, քանի որ այս խոստումն ունենք, ինքներս մեզ մաքրենք մարմնի և հոգու ամեն պղծությունից, կատարյալ դարձնենք սրբությունը Աստծու երկյուղով։
Փախի՛ր երիտասարդական ցանկություններից և հետամո՛ւտ եղիր արդարության, հավատի, սիրո, խաղաղության ու սրբության, նրանց հետ, որոնք մաքուր սրտով աղոթում են Տիրոջը։