Եթե իշխանավորը զայրանա քեզ վրա, տեղիցդ չշարժվես, քանի որ քաղցր աղաչանքը կարող է կանխել ծանր սխալները։
Եթե իշխանի բարկությունը քո դեմ ելնի, քո տեղը մի՛ թող, որովհետև մեղմությունը մեծ հանցանքներ է թեթևացնում.
Բարկացող մարդը կռիվ է հարուցում, իսկ երկայնամիտը խաղաղեցնում է եկող կռիվը։
Երկայնամտությունից հաջողություն է գտնում թագավորը, անսանձ լեզուն փշրում է ոսկորները։
Մի չարիք էլ տեսա արեգակի ներքո, որն ակամայից է տեղի ունենում իշխանի երեսից։
Ինչքան կարող ես, հեռո՛ւ մնա նրա աչքից և ոչ էլ հարատևիր չար գործի մեջ, որովհետև նա ինչ որ կամենա, կարող է անել։