Ծուլության պատճառով են խոնարհվում ծածկի գերանները, և ձեռքերի պարապությունից է տունը կաթում։
Ծուլությունից տանիքի գերանները փուլ կգան, և ձեռքերի անգործությունից տունը կկաթի։
Ընտրյալների ձեռքը դյուրին պիտի հաղթի, նենգավորները պիտի հափշտակվեն։
Իմաստուն կանայք կառուցում են իրենց տները, իսկ անզգամները կործանում իրենց ձեռքերով։
Ծույլը թեև նախատվում է, բայց չի ամաչում, ինչպես նա, ով ցորեն է փոխ առնում ամռանը։
Ցանկությունները սպանում են վատին, քանզի նրա ձեռքերը հոժար չեն որևէ բան գործելու։
քանզի շվայտն ու ցոփը պիտի աղքատանան, և քնկոտը քուրձ պիտի հագնի։
Եվ մենք ցանկանում ենք, որ ձեզնից յուրաքանչյուրը նույն փութաջանությունը ցուցաբերի, որպեսզի ձեր հույսը մինչև վերջ հաստատ մնա։