Դրա համար յոթ ճրագարան կպատրաստես և դրանք կդնես աշտանակի վրա այնպես, որ դրանք լուսավորեն դիմացից՝ մի կողմից։
ԹՎԵՐ 8:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Խոսի՛ր Ահարոնի հետ և ասա՛ նրան. “Երբ ճրագները տեղադրես, այնպե՛ս արա, որ յոթ ճրագներն էլ լուսավորեն աշտանակի առջևի կողմը”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Խոսի՛ր Ահարոնի հետ և ասա՛ նրան. “Երբ ճրագները դնես, յոթ ճրագները լույս կտան աշտանակի առջևի կողմից”»։ |
Դրա համար յոթ ճրագարան կպատրաստես և դրանք կդնես աշտանակի վրա այնպես, որ դրանք լուսավորեն դիմացից՝ մի կողմից։
Չէ՞ որ օրենքը տվեց օգնության համար, որպեսզի ասեն, թե սրանք այն խոսքերը չեն, որոնց համար կարելի է կաշառք տալ»։
Ահարոնն այդպես էլ արեց. նա ճրագները վառեց աշտանակի մի կողմից՝ առջևի կողմից, ինչպես որ Տերը հրամայեց Մովսեսին։
Ունենք նաև մարգարեական ավելի հաստատուն խոսքը, որին եթե անսաք, լավ կանեք, քանզի այն մութ տեղում լույս տվող ճրագ է, մինչև օրը լուսանա, և արուսյակը ծագի ձեր սրտերում։
Դարձա ձայնի կողմը՝ տեսնելու, թե ո՛վ է ինձ հետ խոսողը։ Եվ ահա շրջվեցի ու տեսա յոթ ոսկե ճրագակալներ,
Բացատրեմ խորհուրդն այն յոթ աստղերի, որ տեսար իմ աջ ձեռքին, ինչպես և յոթ ոսկե ճրագակալները. յոթ աստղերը յոթ եկեղեցիների հրեշտակներն են, և յոթ ճրագակալները՝ յոթ եկեղեցիները։
Այդ աթոռից ելնում էին փայլատակումներ, ձայներ ու որոտներ, և աթոռի առաջ կային բորբոքված կրակի յոթ ջահեր, որ Աստծու յոթ Հոգիներն են։