այդ ամենը կդնես Ահարոնի ձեռքերի վրա, նրա որդիների ձեռքերի վրա և որպես ընծա կնվիրաբերես Տիրոջ առաջ։
ԹՎԵՐ 8:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա Ահարոնն Իսրայելի որդիների կողմից ղևտացիներին թող նվիրաբերի Տիրոջը, և նրանք թող դառնան Տիրոջ խորանի սպասավորները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահարոնը ղևտացիներին որպես երերացնելու զոհ կներկայացնի Տիրոջ առաջ Իսրայելի որդիների կողմից, որպեսզի նրանք կատարեն Տիրոջ ծառայությունը։ |
այդ ամենը կդնես Ահարոնի ձեռքերի վրա, նրա որդիների ձեռքերի վրա և որպես ընծա կնվիրաբերես Տիրոջ առաջ։
Որովհետև կուրծքն ու թևը ես վերցրի Իսրայելի որդիների խաղաղության զոհերից և տվեցի Ահարոն քահանային ու նրա որդիներին։ Դա Իսրայելի որդիների համար հավիտենական օրենք թող լինի”»։
Մովսեսը, վերցնելով նվիրագործման խոյի կուրծքը, նվիրաբերեց Տիրոջը։ Դա Մովսեսի հասանելիք բաժինն էր, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
Քահանան այն թող ընծայաբերի Տիրոջ առջև. դրանք պատկանում են քահանային՝ ընծայի կրծքի ու ազդրի հետ միասին։ Դրանից հետո ուխտյալը թող խմի գինին։
Այդ ժամանակ Տերը Ղևիի ցեղին առանձնացրեց, որ նրանք տանեն Տիրոջ Ուխտի տապանակը, կանգնեն Տիրոջ առջև՝ ծառայելու նրան ու օրհնելու նրա անունը, ինչպես որ լինում է մինչև այսօր։