Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 7:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

34 Որովհետև կուրծքն ու թևը ես վերցրի Իսրայելի որդիների խաղաղության զոհերից և տվեցի Ահարոն քահանային ու նրա որդիներին։ Դա Իսրայելի որդիների համար հավիտենական օրենք թող լինի”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

34 Որովհետև Իսրայելի որդիներից ես վերցրի խաղաղության զոհերից երերացնելու կուրծքը և բարձրացնելու զիստը և դրանք հավիտենական մի կանոնով տվեցի Ահարոն քահանային ու նրա որդիներին Իսրայելի որդիներից”»։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 7:34
12 Խաչաձեւ Հղումներ  

Քահանաների իրավունքը ժողովրդից հետևյալն է. զոհ մատուցողը, եթե զոհը արջառ է կամ ոչխար, քահանային պետք է տա թևը, ծնոտներն ու փորը։


Հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների համար, որտեղ էլ բնակվելիս լինեք. ճարպ և արյուն երբեք չուտեք»։


գոտիները կկապես Ահարոնի ու նրա որդիների մեջքին, կդնես ապարոշները. այսուհետև նրանք հավիտյան քահանայագործելու են ինձ համար։ Եվ կսրբագործես Ահարոնի ձեռքերն ու նրա որդիների ձեռքերը։


Կվերցնես Ահարոնին քահանա օծելու համար զոհաբերված խոյի կուրծքը և այն որպես ընծա կնվիրաբերես Տիրոջ առաջ, և դա կլինի քո բաժինը։


Ահարոնի որդիներից նա, ով կմատուցի փրկության զոհի արյունն ու ճարպը, նրան թող լինի աջ թևը՝ իբրև բաժին։


Իսրայելի որդիների՝ Տիրոջը մատուցած բոլոր տեսակի պտուղները թող քահանային պատկանեն։


Ապա Ահարոնն Իսրայելի որդիների կողմից ղևտացիներին թող նվիրաբերի Տիրոջը, և նրանք թող դառնան Տիրոջ խորանի սպասավորները։


Քահանան այն թող ընծայաբերի Տիրոջ առջև. դրանք պատկանում են քահանային՝ ընծայի կրծքի ու ազդրի հետ միասին։ Դրանից հետո ուխտյալը թող խմի գինին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ