Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 29:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 այդ ամենը կդնես Ահարոնի ձեռքերի վրա, նրա որդիների ձեռքերի վրա և որպես ընծա կնվիրաբերես Տիրոջ առաջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 այդ բոլորը կդնես Ահարոնի ու նրա որդիների ձեռքերի վրա և դրանք Տիրոջ առաջ որպես երերացնելու ընծա կմատուցես։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 29:24
9 Խաչաձեւ Հղումներ  

Նա իր ձեռքով թող մատուցի Տիրոջ ընծան՝ կրծքի ճարպն ու լյարդի բլթակը՝ դնելով Տիրոջ առջև,


Այդ ամենը դրեց Ահարոնի ձեռքերին ու նրա որդիների ձեռքերին և դրանք ընծայաբերեց Տիրոջը։


Զոհի կուրծքը և աջ թևը նույնպես կերեք սուրբ վայրում, դու, քո որդիները և քեզ հետ քո ընտանիքը, որովհետև այն օրինական կերպով է քեզ և քո որդիներին տրվել Իսրայելի որդիների փրկության զոհերից։


Եվ կուրծքն ու աջ թևը նվիրաբերեց Տիրոջ առջև, ինչպես Տերն էր պատվիրել Մովսեսին։


Տիրոջ առաջ դրված բաղարջների զամբյուղից կվերցնես մի հաց, յուղով հունցված մի կարկանդակ ու մի բլիթ,


Կվերցնես նրանց ձեռքերից և կհանես ողջակեզների զոհասեղանին՝ իբրև անուշահոտություն Տիրոջ համար։ Դա Տիրոջը նվիրված զոհ է։


Այնուհետև ղևտացիները կանցնեն Վկայության խորանի սպասավորության գործին։ Կսրբես նրանց և իբրև ընծա՝ կնվիրաբերես Տիրոջ առաջ,


Նա խուրձը պետք է բերի Տիրոջ առջև՝ որպես ընդունելի ընծա ձեզանից. քահանան այն պետք է բարձրացնելով ընծայաբերի առաջին օրվա հաջորդ օրը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ