ԹՎԵՐ 6:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ ութերորդ օրը նա քահանայի մոտ՝ Վկայության խորանի դուռը, թող բերի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ութերորդ օրը նա քահանայի մոտ, ժողովի վրանի մուտքի մոտ պիտի բերի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ։ |
Երբ լրանան նրա մաքրման օրերը, որդու կամ դստեր ծննդյան պարագայում, նա թող մեկ տարեկան գառ ողջակեզ մատուցի և մի զույգ աղավնի կամ տատրակ՝ իբրև մեղքի զոհ, Վկայության խորանի դուռը՝ քահանայի մոտ, թող բերի։
թող զոհ մատուցի մեղքի համար, իսկ մյուսը անարյուն զոհի հետ ողջակեզ անի։ Քահանան Տիրոջ առջև թող քավություն անի մաքրվողի համար։
Ութերորդ օրը պետք է առնի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ, բերի Տիրոջ առջև՝ Վկայության խորանի դուռը, և տա քահանային։
Ութերորդ օրը պետք է վերցնի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ, բերի քահանայի մոտ՝ Վկայության խորանի դուռը։