ԹՎԵՐ 4:49 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տիրոջ հրամանի համաձայն՝ Մովսեսի ձեռքով նրանք հաշվառվեցին, և յուրաքանչյուրին տրվեց իր կատարելիք սպասավորությունն ու մատնանշվեց իր փոխադրելիքը։ Նրանք հաշվառվեցին ըստ Մովսեսին տրված Տիրոջ հրամանի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրանք հաշվառվեցին Մովսեսի միջոցով, Տիրոջ պատվերի համաձայն՝ ամեն մեկն իր պաշտոնին և իր բեռին նայելով։ Նրանց հաշվառեցին այսպես, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ |
Իսրայելի որդիների՝ թվով ավելի անդրանիկների դիմաց ստացած փրկագինը Տիրոջ խոսքի համաձայն Մովսեսը հանձնեց Ահարոնին ու նրա որդիներին, ինչպես որ Տերը հրամայել էր Մովսեսին։
Երբ Ահարոնն ու նրա որդիները չվելու ժամանակ ավարտեն սրբարանը և դրա ողջ սպասքը ծածկելու գործը, միայն Կահաթի որդիները պիտի ներս մտնեն և վերցնեն դրանք, սակայն սրբություններին չպիտի դիպչեն, որպեսզի չմեռնեն։ Ահա այն ամենը, որ պիտի կրեն Կահաթի որդիները Վկայության խորանից։
Նրանց պարտականությունն է կրել խորանի խոյակները, նիգերը, նրա սյուները և նրա խարիսխները, խորանի ծածկոցը, նրանց խարիսխներն ու սյուները և խորանի դռան վարագույրը,
բակի չորս կողմերի սյուները, դրանց խարիսխները, բակի դռան վարագույրի սյուները և դրանց խարիսխները, ցցերը, պարաններն ու բոլոր բաղադրիչ մասերը։ Հաշվառե՛ք նրանց անուն առ անուն և ճշտե՛ք, թե ի՛նչ պիտի կրի յուրաքանչյուրը։
Այս է Կահաթի գնդի՝ Վկայության խորանում սպասավորություն կատարող մարդկանց թիվը. հաշվառում, որ կատարեցին Մովսեսն ու Ահարոնը ըստ Տիրոջ՝ Մովսեսին տված հրամանի։
Այս է Գեթսոնի որդիների գնդի՝ Վկայության խորանում սպասավորություն կատարող մարդկանց թիվը. հաշվառում, որ կատարեցին Մովսեսն ու Ահարոնը ըստ Տիրոջ՝ Մովսեսին տված հրամանի։
Այս է Մերարիի որդիների գնդի մարդկանց թիվը. հաշվառում, որ կատարեցին Մովսեսն ու Ահարոնը ըստ Տիրոջ՝ Մովսեսին տված հրամանի։