Ղևտացիներին վերակացո՛ւ կարգիր Վկայության խորանի, նրա ողջ սպասքի և նրանում գտնվող ամենի ինչի վրա։ Նրանք ուսերի վրա պիտի տանեն խորանն ու նրա ողջ սպասքը, նրանք թող ծառայեն խորանում և բնակվեն նրա շուրջը։
Տիրոջ հրամանի համաձայն՝ Մովսեսի ձեռքով նրանք հաշվառվեցին, և յուրաքանչյուրին տրվեց իր կատարելիք սպասավորությունն ու մատնանշվեց իր փոխադրելիքը։ Նրանք հաշվառվեցին ըստ Մովսեսին տրված Տիրոջ հրամանի։