ԹՎԵՐ 4:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս է Գեթսոնի գնդի պարտականությունը ծառայելիս և բարձելիս. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այս է Գերսոնյանց տոհմերի ծառայելու և բեռներ կրելու պաշտոնը։ |
Գեթսոնի որդիները պահպանելու են Վկայության խորանը, խորանի արտաքին ծածկոցը և դռան վարագույրը,
Երբ Ահարոնն ու նրա որդիները չվելու ժամանակ ավարտեն սրբարանը և դրա ողջ սպասքը ծածկելու գործը, միայն Կահաթի որդիները պիտի ներս մտնեն և վերցնեն դրանք, սակայն սրբություններին չպիտի դիպչեն, որպեսզի չմեռնեն։ Ահա այն ամենը, որ պիտի կրեն Կահաթի որդիները Վկայության խորանից։
այնպե՛ս արեք, որ նրանք ապրեն և Սրբություն սրբոցին մոտենալով՝ չմեռնեն։ Նախ թող Ահարոնն ու նրա որդիները մտնեն ներս և նրանցից յուրաքանչյուրին կարգեն իր բեռը կրելու,
քսանհինգից մինչև հիսուն տարեկան բոլորին, ովքեր սպասավորության են մտնելու և կատարելու են Վկայության խորանի գործերը։
նրանք թող կրեն խորանի տանիքը, Վկայության խորանը, արտաքին վարագույրները, խորանի վրա գցվող կապույտ ծածկոցը, Վկայության խորանի դռան վարագույրը,
Գեթսոնի որդիներն իրենց ողջ ծառայության մեջ, թե ինչ են կրելու և ինչ աշխատանք են անելու, թող հետևեն Ահարոնի ու նրա որդիների ցուցմունքներին. նրանց հաշվառե՛ք անուն առ անուն և ճշտե՛ք յուրաքանչյուրի կրելիքը։
քսանհինգ տարեկանից մինչև հիսուն տարեկան, բոլորին, ովքեր սպասավորության են մտնելու Վկայության խորանում և կրելու են այն,
Տիրոջ հրամանի համաձայն՝ Մովսեսի ձեռքով նրանք հաշվառվեցին, և յուրաքանչյուրին տրվեց իր կատարելիք սպասավորությունն ու մատնանշվեց իր փոխադրելիքը։ Նրանք հաշվառվեցին ըստ Մովսեսին տրված Տիրոջ հրամանի։