Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 4:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 քսանհինգից մինչև հիսուն տարեկան բոլորին, ովքեր սպասավորության են մտնելու և կատարելու են Վկայության խորանի գործերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Հաշվառի՛ր բոլոր նրանց, ովքեր երեսուն տարեկանից մինչև հիսուն տարեկան են, որոնք կարող են ծառայություն անել ժողովի վրանում։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 4:23
18 Խաչաձեւ Հղումներ  

քսանհինգից մինչև հիսուն տարեկան բոլորին, ովքեր սպասավորության են մտնելու Վկայության խորանում և կատարելու են բոլոր գործերը։


Բարի պատերազմ մղեցի, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատը։


Որդյա՛կ իմ, Տիմոթեո՛ս, ավանդում եմ քեզ հետևյալ պատվերը՝ համաձայն այն մարգարեությունների, որոնք սկզբից եղել են քեզ համար, որպեսզի դրանցով մղես բարի պատերազմը,


Նրանք, ովքեր Քրիստոսին են պատկանում, խաչեցին իրենց մարմինները՝ կրքերով ու ցանկություններով հանդերձ։


որովհետև մարմինը Հոգու հակառակն է ցանկանում, իսկ Հոգին՝ մարմնի հակառակը։ Եվ քանի որ սրանք միմյանց հակառակ են, չանեք այն, ինչ ուզում եք։


ճշմարտության խոսքով, Աստծու զորությամբ, արդարության զենքով, որ աջ և ձախ ձեռքերում է,


Կա՞ մեկը, որ երբևէ սեփական ծախսով զինվորություն է անում։ Կա՞ մեկը, որ այգի է տնկում և նրա պտղից չի ուտում։ Կա՞ մեկը, որ հոտ է արածեցնում և հոտի կաթից չի խմում։


Դավթի վերջին հրամաններից էր Ղևիի քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող որդիների հաշվառումը։


Սրանք են Ղևիի քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող որդիները՝ ըստ իրենց ազգատոհմերի, իրենց տոհմերի իշխանները՝ համաձայն իրենց մարդահամարի, անունների թվի և անձերի, որոնք սպասավորության գործն էին կատարում Տիրոջ տանը։


Հաշվառման ենթարկվեցին երեսուն տարեկանից բարձր տարիք ունեցող ղևտացիները, և նրանց թիվը եղավ երեսունութ հազար։


«Հաշվառի՛ր Գեթսոնի որդիներին ըստ իրենց նահապետական տների, ըստ իրենց գնդերի՝


Այս է Գեթսոնի գնդի պարտականությունը ծառայելիս և բարձելիս.


Հիսուն տարին լրանալուց հետո նրանք պետք է հեռանան սպասավորությունից և այլևս չաշխատեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ