ԹՎԵՐ 4:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այս ամենի վերակացուն Ահարոն քահանայի որդի Եղիազարն է։ Նա թող հոգա լուսավորության յուղի, բաղադրյալ խնկերի, հանապազօրյա զոհերի և օծության յուղի մասին, հսկի ողջ խորանին ու նրա բոլոր պարագաներին, սրբարանին ու նրա ողջ սպասքին»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահարոն քահանայի որդի Եղիազարը վերակացու կլինի լույսի յուղի, անուշահոտ խնկի, ամենօրյա հացի ընծայի և օծման յուղի վրա։ Նա ամբողջ վրանի և դրա մեջ եղած բոլոր բաների, սրբարանի ու նրա սպասքի վրա վերակացու կլինի»։ |
«Իսրայելի որդիներին պատվիրի՛ր, որ լույս վառելու համար ձիթապտղի ճզմած յուղ բերեն քեզ, որպեսզի միշտ վառ մնա այն ճրագը,
Այդ մսին դիպչողը կսրբանա, և եթե դրա արյունից ընկնի զգեստի վրա, այն պետք է լվացվի մաքուր վայրում։
Սրբարանի պահպանությանը հսկում էր ղևտացիների իշխանաց իշխանը՝ Ահարոն քահանայի որդի Եղիազարը։
«Տիրոջ Հոգին ինձ վրա է, հենց դրա համար օծեց ինձ, ուղարկեց աղքատներին ավետարանելու, սրտով բեկյալներին բժշկելու,
Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեր և ամբողջ հոտի համար, որի վրա Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝ հովվելու Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արյունով։
Ուստի, սո՛ւրբ եղբայրներ, դուք, որ մասնակից եք երկնավոր կոչմանը, նայե՛ք Հիսուս Քրիստոսին՝ Առաքյալին և Քահանայապետին, որին խոստովանում ենք մենք։
իսկ Քրիստոսն իբրև որդի՝ նրա տան վրա։ Նրա տունը հենց մենք ենք, միայն թե մինչև վերջ հաստատ պահենք վստահությունը և հույսը, որի համար պարծենում ենք։
արածեցրե՛ք Աստծու այդ հոտը, որ ձեզ է հանձնված, վերակացու լինելով ոչ թե հակառակ ձեր կամքին, այլ հոժարակամ, ըստ Աստծու. ոչ թե շահախնդրությամբ, այլ անձնուրացությամբ.