Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԹՎԵՐ 35:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ապաստան-քաղաք փախած մարդասպանից փրկագին չպետք է վերցնեք իր կալվածքը վերադառնալու և վերստին այնտեղ բնակվելու համար, մինչև քահանայապետի վախճանվելը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ապաստանի քաղաք փախչողի համար փրկագին չվերցնեք, որ նա վերադառնա իր քաղաքը և նստի այնտեղ քահանայապետի մահից առաջ։

Տես գլուխը



ԹՎԵՐ 35:32
8 Խաչաձեւ Հղումներ  

Գաբավոնացիներն ասացին նրան. «Մենք արծաթ ու ոսկի չենք ուզում Սավուղից ու նրա ցեղից, ոչ էլ Իսրայելի այրերից մեկի մահն ենք ուզում»։ Արքան ասաց. «Հապա ի՞նչ եք ուզում, որ անեմ ձեզ համար»։


Մահապարտ մարդասպանից փրկագին չպետք է վերցնեք։ Նա պետք է մահապատժի ենթարկվի։


Մի՛ պղծեք երկիրը. երկիրն իր վրա թափված արյան համար այլ հատուցում չի պահանջում, քան հեղումը նրա՛ արյան, ով արյուն է թափել։


Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց տրված մեկ այլ անուն, որով մենք կարողանանք փրկվել»։


Եվ ես Աստծու շնորհը չեմ անտեսում, որովհետև եթե արդարությունն Օրենքից է գալիս, ապա Քրիստոսն իզուր մեռավ։


Բայց Սուրբ Գիրքը ամեն ինչ արգելափակեց մեղքի տակ, որպեսզի խոստումը հավատացյալներին տրվի Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատով։


Եվ նոր երգեր էին երգում՝ ասելով. «Արժանի ես վերցնելու այդ գիրքը և քանդելու դրա կնիքները, քանի որ մորթվեցիր և քո արյունով գնեցիր մեզ Աստծու համար, բոլոր ցեղերից ու լեզուներից և հեթանոսների բազմություններից։