ԹՎԵՐ 35:30 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ով մեկին սպանի, վկաներո՛վ թող սպանեն մարդասպանին։ Մեկ հոգու վկայությունը բավարար չէ մահվան վճիռ արձակելու համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ով որ մարդ սպանի, վկաների ցուցմունքով մահվան պիտի դատապարտվի։ Մեկ մարդու վկայությունը բավարար չէ մեկին մահվան դատապարտելու համար։ |
Եթե որևէ մեկը երկաթե առարկայով հարվածի ու սպանի մեկին, նա մարդասպան է. մահվան թող դատապարտվի մարդասպանը։
Իսկ եթե քեզ չլսի, վերցրո՛ւ քեզ հետ մեկ կամ երկու հոգու ևս, որպեսզի երկու և երեք վկաների բերանով հաստատվի ամեն խոսք (Բ Օր. 19.15)։
«Մի՞թե մեր Օրենքը դատապարտում է մարդուն, եթե նախապես նրան չի լսում, կամ չգիտի, թե ի՛նչ է արել նա»։
Երրորդ անգամ է, որ գալու եմ ձեզ մոտ, որպեսզի «ամեն խոսք հաստատվի երկու կամ երեք վկաների բերանով» (Բ Օր. 17.6, 19.15)։
«Որևէ մեկի անօրենությունները, հանցանքներն ու կատարած մեղքերն ապացուցելու համար մեկ մարդու վկայությունը բավական չէ։ Երկու կամ երեք վկաների բերանով պետք է հաստատվի ամեն բան։
«Անիծյալ լինի նա, ով նենգությամբ կհարվածի իր մերձավորին»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։
Մովսեսի օրենքը արհամարհած մեկին անողորմաբար սպանում էին երկու կամ երեք մարդու վկայությամբ։
Եվ իմ երկու վկաներին պիտի պատվիրեմ, որ քուրձ հագած մարգարեանան հազար երկու հարյուր վաթսուն օր շարունակ։