12 «Եթե որևէ մեկը հարվածի մեկին, և սա մահանա, ապա հարվածողը մահապատժի թող ենթարկվի։
12 Մարդու հարվածելով սպանողը անպատճառ մահվան պիտի մատնվի։
Ով մարդու արյուն թափի, նրա արյան փոխարեն իր արյունը կթափվի, որովհետև Աստծու պատկերով եմ ստեղծել մարդուն։
Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Սուրդ իր տե՛ղը դիր, որովհետև, բոլոր նրանք, ովքեր սուր են վերցնում, սրով էլ կընկնեն։
Եթե որևէ մեկը հարվածի ու մարդ սպանի, մահապատժի թող ենթարկվի։
Դավիթն ասաց Նաթանին. «Մեղանչել եմ Տիրոջ դեմ»։ Նաթանն ասաց Դավթին. «Տերը ներեց քո մեղքը, և դու չես մեռնի,
Մի՛ սպանիր։
Ձեր կյանքի արյան դիմաց հաշիվ կպահանջեմ բոլոր գազաններից, ինչպես նաև այն մարդուց, որը իր ձեռքով մի այլ մարդու կյանքը կառնի։
Եթե այս երեք պահանջները չկատարի նրա նկատմամբ, ապա նա առանց փրկագնի թող ազատ արձակվի»։
«Անիծյալ լինի նա, ով նենգությամբ կհարվածի իր մերձավորին»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։