Գաբերի որդի Եկմաալը՝ Ռամոթ Գաղաադում։ Նրան էին պատկանում Մանասեի որդի Հայիրի ավանները Գաղաադում, Երգաբի գավառը՝ Բասանում, վաթսուն պարսպապատ, պղնձե նիգերով ամրացված մեծ քաղաքներ։
ԹՎԵՐ 32:41 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ Մանասեի որդի Հայիրը գրավեց նրանց ավանները, որոնք կոչեց «Հայիրի ավաններ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մանասեի որդի Հայիրը գնաց գրավեց նրանց գյուղաքաղաքները և դրանք կոչեց Հավոթ-Հայիր։ |
Գաբերի որդի Եկմաալը՝ Ռամոթ Գաղաադում։ Նրան էին պատկանում Մանասեի որդի Հայիրի ավանները Գաղաադում, Երգաբի գավառը՝ Բասանում, վաթսուն պարսպապատ, պղնձե նիգերով ամրացված մեծ քաղաքներ։
Մանասեի որդի Հայիրը վերցրեց Արգոբի ողջ շրջանը մինչև Գարգասիի ու Օմաքատիի սահմանները։ Բասանը կոչեց իր անունով՝ Ավովթ Հայիր, և մինչև այսօր էլ այդպես է կոչվում։
Նրանց սահմանները եղան Մաանայիմից սկսած ամբողջ Բասանը՝ Բասանի արքա Օվգի ամբողջ թագավորությունը, Հայիրի բոլոր ավանները, որոնք Բասանում են. վաթսուն քաղաք։
Նա ուներ երեսուներկու որդի, որոնք հեծնում էին երեսուներկու ավանակի վրա։ Նրանք ունեին երեսուներկու քաղաք։ Դրանք մինչև այսօր կոչվում են Հայիրի ավաններ և գտնվում են Գաղաադում։