ԹՎԵՐ 31:41 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մովսեսը Տիրոջ հասը՝ Աստծու նվերը, հանձնեց Եղիազար քահանային, ինչպես Տերն էր հրամայել Մովսեսին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսը Տիրոջը նվիրված տուրքը տվեց Եղիազար քահանային, ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին։ |
Սրբություններից այն ամենը, ինչ որ Իսրայելի որդիները Տիրոջն են տալիս որպես տուրք, քեզ եմ տալիս, քո զավակներին և քեզ հետ՝ քո տղաներին ու դուստրերին։ Դա հավիտենական օրենք թող լինի, որովհետև դա Տիրոջ առաջ անբեկանելի ուխտ է քեզ համար և քեզնից հետո՝ քո սերնդի համար»։
Տերն ասաց Ահարոնին. «Ահա ես ձեզ հանձնեցի ինձ նվիրաբերված ընծաների պահպանությունը. Իսրայելի որդիների՝ ինձ նվիրած ամեն ինչ իբրև պարգև տալիս եմ քեզ ու քո հետնորդներին, և սա թող հավիտենական օրենք լինի։
Ամեն մարդու սրբագործվածը իրենը թող լինի, իսկ եթե մեկն ընծա տա քահանային, նրան թող պատկանի”»։
ո՛չ պարկ՝ ճանապարհի համար, ո՛չ երկու հագուստ, ո՛չ կոշիկ, ո՛չ էլ ցուպ։ Մշակն արժանի է իր կերակրին։
Այն երեցները, որոնք լավ վերակացու են, թող կրկնակի պատվի արժանի համարվեն, մանավանդ նրանք, ովքեր տքնում են քարոզելով և ուսուցանելով։