Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԹՎԵՐ 31:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մովսեսը, դիմելով ժողովրդին, ասաց. «Ձեր միջից զինե՛ք տղամարդկանց, որ պատերազմեն Մադիամի դեմ Տիրոջ առաջ, որպեսզի Տիրոջ վրեժն առնեք Մադիամից։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մովսեսը խոսեց ժողովրդի հետ և ասաց. «Ձեր միջից մարդկանց զինե՛ք պատերազմելու համար. թող գնան մադիանացիների դեմ, որպեսզի մադիանացիներից Տիրոջ վրեժն առնեն։

Տես գլուխը



ԹՎԵՐ 31:3
12 Խաչաձեւ Հղումներ  

Տերն ասաց Հեուին. «Քանի որ քաջություն ունեցար Աքաաբի որդիների նկատմամբ անելու այն, ինչ իմ սրտում էր, ուստի քո հետնորդները մինչև չորրորդ սերունդ նստելու են Իսրայելի գահին»։


որպեսզի վերացնես քո տիրոջ՝ Աքաաբի տունը և իմ ծառա մարգարեների ու Տիրոջ բոլոր ծառաների արյան վրեժը լուծես Հեզաբելից ու նրա ամբողջ տնից,


ասելով. «Տերն իր անտեսանելի ձեռքով պատերազմելու է ամաղեկացիների դեմ սերնդից սերունդ»։


Այս օրն ահա Տիրոջ՝ մեր Աստծու վրեժխնդրության օրն է՝ իր թշնամիներից վրեժ առնելու համար։ Սուրը պիտի ուտի և հագենա, պիտի հարբի նրանց արյունից, որովհետև Զորությունների Տիրոջ զոհը հյուսիսի երկրից պիտի լինի, Եփրատ գետի ափին։


Բաբելոնի երկրից փախածների ու փրկվածների ձայնն է հնչում, որ Սիոնում իմաց տա Տիրոջ՝ մեր Աստծու վրեժխնդրության մասին, նրա տաճարի վրեժխնդրության մասին։


Ձեզ սրակոտոր պիտի անեմ՝ վրեժ առնելով ուխտը խախտելու համար։ Եվ եթե պատսպարվեք ձեր քաղաքներում, ես ձեզ մահ պիտի ուղարկեմ, և դուք թշնամիների ձեռքը պիտի մատնվեք։


«Փենեեսը՝ Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդին, մեղմեց Իսրայելի որդիների նկատմամբ ունեցած իմ զայրույթը, քանի որ նա նրանց մեջ իմ հանդեպ նախանձախնդրություն դրսևորեց։ Եվ ես Իսրայելի որդիներին իմ բարկությամբ չոչնչացրի։


Նրան և նրա հետնորդներին հավիտենական քահանայություն եմ խոստանում, որ նա իր Աստծու փոխարեն վրեժխնդիր լինելով՝ քավեց Իսրայելի որդիների մեղքերը”»։


Իսրայելի որդիների յուրաքանչյուր ցեղից հազարական այր ուղարկե՛ք պատերազմելու համար»։


«Իսրայելի զորավարների առաջնորդության Եվ ժողովրդի հոժարության համար Օրհնեցե՛ք Տիրոջը։


“Նզովե՛ք Մարովզ քաղաքը,- ասում է Տիրոջ հրեշտակը,- Անիծելով անիծե՛ք նրա բնակիչներին, Որովհետև Տիրոջն օգնության չեկան, Չեկան մարտնչելու նրա թշնամիների դեմ”։