Երբ երեկոն մոտենում էր, նրանք դեռ ոգեկոչում էին մինչև զոհ մատուցելու ժամանակը, սակայն ոչ մի ձայն չկար։ Այն ժամանակ թեզբացի Եղիան խոսեց Գարշելիքի մարգարեների հետ՝ ասելով. «Հեռո՛ւ կանգնեք, հիմա ես եմ իմ ողջակեզն անելու»։ Նրանք գնացին հեռացան։
ԹՎԵՐ 28:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի գառը կզոհես առավոտյան, իսկ երկրորդ գառը կզոհես երեկոյան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի գառը կմատուցես առավոտյան, իսկ մյուս գառը երեկոյան կմատուցես։ |
Երբ երեկոն մոտենում էր, նրանք դեռ ոգեկոչում էին մինչև զոհ մատուցելու ժամանակը, սակայն ոչ մի ձայն չկար։ Այն ժամանակ թեզբացի Եղիան խոսեց Գարշելիքի մարգարեների հետ՝ ասելով. «Հեռո՛ւ կանգնեք, հիմա ես եմ իմ ողջակեզն անելու»։ Նրանք գնացին հեռացան։
Անարյուն զոհի մատուցման ժամին Եղիան, երկինք աղաղակելով, ասաց. «Տե՛ր, Աստվա՛ծ Աբրահամի, Իսահակի ու Իսրայելի, թող այսօր համոզվեն, որ դու՝ Տերը, Իսրայելի Աստվածն ես, և ես քո ծառան եմ, և ես արեցի այս գործերը։
որպեսզի մշտապես՝ առավոտ և երեկո, Տիրոջը ողջակեզներ մատուցեն ողջակեզների զոհասեղանի վրա այն ամենի համաձայն, ինչ գրված է Տիրոջ օրենքում և Աստծու ծառա Մովսեսի միջոցով պատվիրվեց իսրայելացիներին։
Այն կպահեք մինչև այս ամսի տասնչորսերորդ օրը, և Իսրայելի որդիները այն թող մորթեն երեկոյան։
Քո՛ւրձ հագեք, ողբացե՛ք, քահանանե՛ր, սո՛ւգ արեք, զոհասեղանի պաշտոնյանե՛ր, մտե՛ք, քուրձո՛վ քնեք, Աստծու պաշտոնյանե՛ր, քանի որ ձեր Աստծու տնից պակասեցին զոհաբերություններն ու պատարագները։
Նրանց ասա՛. “Սրանք են այն զոհերը, որ պիտի մատուցեք Տիրոջը. ամեն օր արատ չունեցող երկու գառ՝ իբրև ամենօրյա ողջակեզ։
Այն թող կատարեն առաջին ամսի տասնչորսերորդ օրը, այն կատարեն երեկոյան՝ համաձայն սահմանված ժամանակի, օրենքի և ծեսի»։