Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

40 որպեսզի մշտապես՝ առավոտ և երեկո, Տիրոջը ողջակեզներ մատուցեն ողջակեզների զոհասեղանի վրա այն ամենի համաձայն, ինչ գրված է Տիրոջ օրենքում և Աստծու ծառա Մովսեսի միջոցով պատվիրվեց իսրայելացիներին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

40 որպեսզի միշտ՝ ամեն առավոտ և երեկո, Տիրոջը ողջակեզներ մատուցեն ողջակեզի սեղանի վրա և կատարեն Տիրոջ օրենքում գրված այն ամենը, ինչ նա հրամայել է Իսրայելին։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 16:40
11 Խաչաձեւ Հղումներ  

Աքիտոբի որդի Սադովկը և Աբիաթարի որդի Աքիմելեքը քահանաներ էին, Ասան քարտուղար էր,


Երբ երեկոն մոտենում էր, նրանք դեռ ոգեկոչում էին մինչև զոհ մատուցելու ժամանակը, սակայն ոչ մի ձայն չկար։ Այն ժամանակ թեզբացի Եղիան խոսեց Գարշելիքի մարգարեների հետ՝ ասելով. «Հեռո՛ւ կանգնեք, հիմա ես եմ իմ ողջակեզն անելու»։ Նրանք գնացին հեռացան։


Արդ, ես ևս՝ նրա որդին, Տիրոջ՝ իմ Աստծու անունով տուն եմ շինում, որ այն նվիրաբերեմ նրան, նրա առջև խունկ ծխեմ, շարունակ Առաջավորության հաց ու ողջակեզներ մատուցեմ ամեն առավոտ ու երեկո, ամեն շաբաթ օրերին, ամսամուտներին և մեր Աստծու տոներին. սա պետք է հավիտյան կատարվի Իսրայելում։


Թագավորն իր ունեցվածքից բաժին հանեց առավոտյան և երեկոյան ողջակեզների, շաբաթ օրերի, ամսամուտների և Տիրոջ օրենքում նշված տոների ողջակեզների համար։


Նրանք զոհասեղանը պատրաստեցին իր նախկին տեղում, թեև անհանգստանում էին երկրի ազգերից։ Դրա վրա ողջակեզներ մատուցեցին Տիրոջը՝ իրենց Աստծուն, մեկը՝ առավոտյան, իսկ մյուսը՝ երեկոյան։


Ապա մատուցեց ընծան, մի բուռ վերցրեց դրանից և դրեց զոհասեղանին, բացի առավոտյան ողջակեզից։


«Մտաք Բեթել և մեղանչեցիք, Գաղգաղայում շատացրիք մեղք գործելը, առավոտյան մատուցեցիք ձեր զոհերն ու երեք օրը մեկ՝ ձեր տասանորդները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ