Դավթի օրոք երեք տարի իրար հետևից սով եղավ, և Դավիթը դիմեց Տիրոջը։ Տերն ասաց. «Սավուղի և նրա տան արյունահեղության պատճառով է այս պատուհասը, որովհետև նա կոտորել է գաբավոնացիներին»։
ԹՎԵՐ 27:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եղիազար քահանան թող նրա համար Հայտնությամբ [𝕸 Ուրիմ] հարցում անի Տիրոջը։ Նրա խոսքով պիտի շարժվեն, և նրա խոսքերով պիտի գործեն բոլորը՝ Հեսուն և Իսրայելի բոլոր որդիները՝ ողջ ժողովուրդը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա թող կանգնի Եղիազար քահանայի առջև, Ուրիմի վճիռը հարցնի նրան Տիրոջ առաջ. նրա խոսքով դուրս գան և նրա խոսքով մտնեն, ինքը և իր հետ Իսրայելի բոլոր որդիներն ու ամբողջ ժողովուրդը»։ |
Դավթի օրոք երեք տարի իրար հետևից սով եղավ, և Դավիթը դիմեց Տիրոջը։ Տերն ասաց. «Սավուղի և նրա տան արյունահեղության պատճառով է այս պատուհասը, որովհետև նա կոտորել է գաբավոնացիներին»։
Կառավարիչը նրանց ասաց. «Դուք արժանի չեք ուտելու սրբություն սրբոցից, մինչև որ գա մի քահանայապետ, որ Հայտնությամբ և Ճշմարտությամբ հարցում անի»։
Աթարսաթան ասաց, որ չուտեն սրբություն սրբոցից մինչև որ մեջտեղ չգա մի քահանա, որ Ուրիմով ու Թումիմով հարցում անի։
Դատաստանի լանջապանակի վրա կդնես Հայտնությունն ու Ճշմարտությունը [𝕸 Ուրիմ և Թումիմ]։ Դա թող լինի Ահարոնի կրծքի վրա, երբ նա, սրբարան մտնելով, ներկայանա Տիրոջը։ Ահարոնը Տիրոջ առաջ իր կրծքի վրա միշտ թող կրի Իսրայելի որդիների դատաստանի լանջապանակը»։
Եփուդի վրա կապեց լանջապանակը, վերջինիս վրա դրեց Հայտնությունն ու Ճշմարտությունը [𝕸 Ուրիմ և Թումիմ]։
Քահանայի շուրթերը գիտություն պիտի պահպանեն, և նրա բերանից օրենք պիտի փնտրեն, քանի որ Ամենակալ Տիրոջ պատգամաբեր է։
որ կարողանա առաջնորդել նրան, որ դուրս հանի և ներս բերի նրանց, որպեսզի Տիրոջ ժողովուրդը չնմանվի այն ոչխարներին, որոնք հովիվ չունեն»։
Նրանք, կանգնելով Մովսեսի, Եղիազար քահանայի, իշխանների և ողջ ժողովրդի առաջ, Վկայության խորանի դռանը, ասացին.
Եվ Մովսեսն արեց այնպես, ինչպես Տերը պատվիրել էր իրեն։ Հեսուին վերցնելով՝ կանգնեցրեց Ահարոն քահանայի որդի Եղիազարի ու ողջ ժողովրդի առջև։
Տերը՝ քո Աստվածը, կընթանա քո առջևից, նա քո առջևից կվերացնի այդ ազգերին, և դու կտիրես նրանց։ Հեսուն պիտի առաջնորդի քեզ, ինչպես ասել է Տերը։
Ղևիի մասին ասաց. «Ղևիին տվե՛ք նրա Հայտնությունը, և նրա Ճշմարտությունը, այն անարատ մարդուն, որին փորձեցին Փորձությունում [𝕸 Մասսա] ու Հակառակության ջրերի [𝕸 Մե-Մերիվա] վրա բամբասեցին նրան,
Հեսուի վախճանվելուց հետո Իսրայելի որդիները հարցրին Տիրոջը՝ ասելով. «Մեզանից ո՞վ առաջինը պիտի դուրս գա պատերազմելու քանանացիների դեմ»։
Վեր կացան ելան Բեթել, և Իսրայելի որդիները հարցրին Աստծուն ու ասացին. «Բենիամինի որդիների հետ պատերազմելու համար ո՞վ պիտի լինի մեր առաջնորդը»։ Տերն ասաց. «Հուդան թող լինի առաջնորդը»։
Իսրայելի որդիները վեր կացան և մինչև երեկո լաց եղան Տիրոջ առաջ և Տիրոջը հարցրին ու ասացին. «Շարունակե՞նք պատերազմել մեր եղբոր՝ Բենիամինի դեմ»։ Տերն ասաց. «Դո՛ւրս եկեք նրանց վրա»։
Մինչ Սավուղը քահանայի հետ էր խոսում, այլազգիների բանակատեղիում աղաղակը գնալով ավելանում էր։ Սավուղը քահանային ասաց. «Ձեռքերդ իջեցրո՛ւ»։
Դավիթը Սավուղի մասին իմացավ, որ նա չարությունից չի հրաժարվել։ Դավիթը Աբիաթար քահանային ասաց. «Բե՛ր Տիրոջ եփուդը»։
Սավուղը Տիրոջը հարց տվեց, սակայն Տերը նրան պատասխան չտվեց ո՛չ երազով, ո՛չ Հայտնությամբ [𝕸 Ուրիմ], ո՛չ էլ մարգարեության միջոցով։
Դավիթը զորացավ իր Տիրոջով և ասաց Աքիմելեքի որդի Աբիաթար քահանային. «Մոտեցրո՛ւ եփուդը»։ Աբիաթարն այն մոտեցրեց Դավթին։