ԹՎԵՐ 26:65 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քանի որ Տերը նրանց մասին ասել էր՝ «Անապատում իսպառ պիտի մեռնեն»։ Եվ նրանցից ոչ ոք չմնաց, բացի Հեփոնեի որդի Քաղեբից ու Նավեի որդի Հեսուից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև Տերն ասել էր նրանց. «Անպատճառ պիտի մեռնեն անապատում»։ Նրանցից ոչ մեկը չմնաց, բացի Հեփոնեի որդի Քաղեբից և Նավեի որդի Հեսուից։ |
Եվ Իսրայելի որդիները՝ վեց հարյուր հազար հետիոտն այր, չհաշված կանանց ու երեխաներին, Ռամեսեից մեկնեցին դեպի Սոկքովթ։
Ես՝ Տերս, ասացի, մի՞թե այդպես չեմ վարվելու իմ վրա ելած այս չար ժողովրդի նկատմամբ։ Այս անապատում պիտի հյուծվեն և այստեղ էլ պիտի մեռնեն”»։
Բոլոր այն մարդկանցից, որոնք գնացել էին այդ երկիրը հետախուզելու, փրկվեցին միայն Նավեի որդի Հեսուն և Հեփոնեի որդի Քաղեբը։
«Մեր հայրը մեռավ անապատում, նա Տիրոջ դեմ ընդվզած Կորխի ամբոխի մեջ չէր։ Նա մեռավ իր մեղքի համար և որդիներ չուներ։
Արդ, տե՛ս Աստծու բարությունն ու խստությունը. կործանվածների հանդեպ՝ խստություն, և քո հանդեպ՝ Աստծու բարություն, եթե հավատարիմ մնաս այս բարությանը, այլապես դու ևս կկտրվես։
բացի Հեփոնեի որդի Քաղեբից։ Նա պիտի տեսնի այն, և ես նրան ու նրա որդիներին պիտի տամ այն երկիրը, ուր պիտի հասնեն, որովհետև նա հնազանդ եղավ Տիրոջը”։
Այդպես Հեսուն թլփատեց Իսրայելի այն որդիներին, որոնք ճանապարհին էին ծնվել և չէին թլփատվել Եգիպտոսից դուրս գալուց հետո. բոլորին էլ թլփատեց Հեսուն։ Ահա ա՛յս ժողովուրդն է, որոնց թլփատեց Հեսուն. Եգիպտոսից դուրս եկած ամբողջ ժողովրդի արու մանուկներին։ Որովհետև բոլոր պատերազմող մարդիկ մեռան անապատում՝ Եգիպտոսից իրենց դուրս գալու ճանապարհին։
Կուզենայի ձեզ հիշեցնել,- թեև դուք այդ բոլորը գիտեք,- որ Աստված նախ իր ժողովրդին փրկեց Եգիպտոսից, իսկ հետո կորստյան մատնեց անհավատներին։