32 Ձեր ոսկորները ցրիվ կգան այս անապատում,
32 Իսկ ձեր դիակները կընկնեն այս անապատում։
Ելան երկինք և իջան անդունդ, Եվ նրանց հոգիները մաշվեցին իրենց ներսում։
ձեր ոսկորները պիտի ընկնեն այս անապատում, ինչպես նաև ձեր ողջ զորահանդեսը՝ հաշվառման ենթարկված քսան տարեկան և բարձր բոլոր նրանք, ովքեր տրտնջացին ինձանից։
Սրանց մեջ չկար Իսրայելի որդիներից որևէ մարդ, որ Մովսեսի և Ահարոնի կողմից հաշվառման ենթարկված լիներ Սինայի անապատում,
քանի որ Տերը նրանց մասին ասել էր՝ «Անապատում իսպառ պիտի մեռնեն»։ Եվ նրանցից ոչ ոք չմնաց, բացի Հեփոնեի որդի Քաղեբից ու Նավեի որդի Հեսուից։
Տերը, խիստ զայրանալով Իսրայելի որդիների վրա, քառասուն տարի նրանց թափառել տվեց անապատում, մինչև որ մեռավ Տիրոջ առաջ չարիք գործող ամբողջ սերունդը։
Բայց նրանց մեծ մասը հաճելի չեղավ Աստծուն, ուստի անապատում ընկան մեռան։
Ումի՞ց վրդովվեց քառասուն տարի. չէ՞ որ հանցանք գործածներից, որոնց ոսկորներն ընկան այնտեղ՝ անապատում։