ԹՎԵՐ 26:55 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երկիրը թող բաժանվի վիճակ գցելով. ըստ անունների, ըստ իրենց նահապետական ցեղերի թող ժառանգություն ստանան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց երկիրը պետք է բաժանվի վիճակ գցելով. ըստ իրենց նահապետների ցեղերի անունների պետք է ժառանգություն ստանան։ |
վիճակ կգցեք Իսրայելի ցեղերի՝ ձեր և եկվորների ու ձեր մեջ գտնվող պանդուխտների միջև, որոնք ձեր մեջ զավակներ են ունեցել։ Իսրայելի զավակների մեջ սրանք ձեզ համար երկրածինների պես են լինելու. ձեզ հետ են ապրելու, ժառանգությունից են օգտվելու Իսրայելի ցեղերի մեջ։
Ըստ ձեր ցեղերի՝ բազմանդամներին մեծ բաժին կհատկացնեք, իսկ սակավանդամներին՝ փոքր բաժին։ Յուրաքանչյուր ցեղ թող ստանա այն, ինչ վիճակ կելնի նրա անվանը։ Բաժանումը պետք է կատարվի ըստ ձեր նահապետական ցեղերի։
Մովսեսը պատվիրեց Իսրայելի որդիներին ու ասաց. «Սա է այն երկիրը, որ պիտի ժառանգեք վիճակ գցելով։ Ինչպես Տերն է հրամայել, այն պիտի տրվի ինը ցեղերին ու Մանասեի կես ցեղին,
ասացին. «Տերը մեր տիրոջը՝ Մովսեսին հրամայել է, որ վիճակ գցելով՝ քանանացիների երկիրը ժառանգություն տա Իսրայելի որդիներին։ Տերը մեր տիրոջը հրամայել է նաև, որ մեր եղբայր Սաղպաադի բաժինը տրվի նրա դուստրերին։
Հեսուն նվաճեց ամբողջ երկիրը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, և Հեսուն այն որպես ժառանգություն բաժիններով տվեց Իսրայելին, ըստ նրանց ցեղերի։ Եվ երկիրը դադարեց պատերազմելուց։
Վիճակով ժառանգությունը տվեցին այն ինը ցեղերին և Մանասեի կես ցեղին, ինչպես որ պատվիրել էր Տերը Հեսուի [𝕸 Մովսեսի] միջոցով,
Հովսեփի որդիներն ընդդիմացան Հեսուին և ասացին. «Ինչո՞ւ մեզ մեկ բաժին ժառանգություն և մեկ կալվածք տվեցիր։ Մենք բազմամարդ ենք, և Աստված մեզ օրհնել է»։
իսկ դուք երկիրը բաժանե՛ք յոթ մասի և չափագրությունը բերեք ներկայացրե՛ք ինձ այստեղ. ես ձեզ համար այստեղ Աստծու առաջ վիճակ կգցեմ։
Երկրորդ վիճակն ընկավ Շմավոնին, Շմավոնի որդիների ցեղին՝ ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգությունն ընկած էր Հուդայի որդիների ժառանգության մեջ։
Երրորդ վիճակը դուրս եկավ Զաբուղոնին՝ ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգության սահմանները եղան մինչև Սարդիթ։