Եգիպտացիների երկրում Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի դուստր Ասանեթից Հովսեփն ունեցավ իր Մանասե ու Եփրեմ որդիներին։ Մանասեի որդին, որին ծնեց ասորի հարճը, Մաքիրն է։ Մաքիրը ծնեց Գաղաադին։ Եփրեմի՝ Մանասեի եղբոր որդիները՝ Սուտաղաամն ու Տաամը։ Սուտաղաամի որդին է Եդեմը։
Հովսեփի որդիները երկու ցեղ էին՝ Մանասեն և Եփրեմը։ Ղևտացիներին երկրի մեջ բաժին չտրվեց, այլ միայն քաղաքներ՝ բնակվելու համար, և դրանց ագարակները՝ նրանց ոչխարների համար։