Թամնան, որ Եղիփազի՝ Եսավի որդու հարճն էր, Եղիփազի համար ծնեց Ամաղեկին։ Սրանք են Ադդայի՝ Եսավի կնոջ որդիները։
ԹՎԵՐ 24:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ամաղեկացիներին տեսնելով՝ նա առակի կարգով ասաց. «Ամաղեկացիները ազգերից հնագույնն են, բայց կորստյան պիտի մատնվի նրանց սերունդը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բաղաամը, տեսնելով ամաղեկացիներին, արտասանեց իր պատգամը՝ ասելով. «Ամաղեկն ազգերի գլուխն է, Բայց նրա վախճանը կործանումն է»։ |
Թամնան, որ Եղիփազի՝ Եսավի որդու հարճն էր, Եղիփազի համար ծնեց Ամաղեկին։ Սրանք են Ադդայի՝ Եսավի կնոջ որդիները։
Եվ Տերն ասաց Մովսեսին. «Այս դեպքը որպես հիշատակ գրի՛ առ։ Հաղորդի՛ր Հեսուին, որ ամաղեկացիների հիշատակը ջնջելու եմ երկրի վրայից՝ երկնքի ներքո»։
Կիտացիները կգան ու կչարչարեն Ասուրին ու կչարչարեն եբրայեցիներին, բայց իրենք էլ գլխովին կկորչեն»։
Այդ սերնդից պիտի ծնվի մի մարդ, որ պիտի տիրի բազում ազգերի։ Նրա թագավորությունը Գովգի թագավորությունից հզոր պիտի լինի, նրա թագավորությունը պիտի բարգավաճի։
Երբ իսրայելացիները վարուցանք էին անում, մադիանացիները, ամաղեկացիները և արևելքի մյուս որդիները հարձակվում էին նրանց վրա,
Այսպես է ասում Զորությունների Տերը. “Հիմա Իսրայելի դեմ Ամաղեկի արածների համար վրեժ եմ լուծելու։ Ինչո՞ւ փակեց Իսրայելի ճանապարհը Եգիպտոսից ելքի ժամանակ։
Երբ Դավիթն ու նրա մարդիկ երրորդ օրը մտան Սիկելակ, ամաղեկացիներն ասպատակել էին հարավակողմը և Սիկելակը, հարվածել էին Սիկելակին ու հրի մատնել այն,
Դավիթը նրանց վրա հարձակվեց և Արուսյակի երևալուց մինչև երեկո ու մյուս օրը կոտորեց նրանց այնպես, որ ոչ մի տղամարդ չփրկվեց։ Միայն չորս հարյուր երիտասարդներ, ուղտերը հեծած, փախան։