Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 17:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Եվ Տերն ասաց Մովսեսին. «Այս դեպքը որպես հիշատակ գրի՛ առ։ Հաղորդի՛ր Հեսուին, որ ամաղեկացիների հիշատակը ջնջելու եմ երկրի վրայից՝ երկնքի ներքո»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Տերն ասաց Մովսեսին. «Սա գրի՛ առ գրքում որպես հիշատակ և հայտնի՛ր Հեսուին, որ ես ջնջելու եմ Ամաղեկի հիշատակը երկնքի տակ»։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 17:14
30 Խաչաձեւ Հղումներ  

Տերն ասաց Մովսեսին. «Գրի՛ առ այդ պատգամները, որովհետև այդ խոսքերով եմ ուխտ կապում քեզ հետ և Իսրայելի հետ»։


Դավիթը նրանց վրա հարձակվեց և Արուսյակի երևալուց մինչև երեկո ու մյուս օրը կոտորեց նրանց այնպես, որ ոչ մի տղամարդ չփրկվեց։ Միայն չորս հարյուր երիտասարդներ, ուղտերը հեծած, փախան։


Երբ Դավիթն ու նրա մարդիկ երրորդ օրը մտան Սիկելակ, ամաղեկացիներն ասպատակել էին հարավակողմը և Սիկելակը, հարվածել էին Սիկելակին ու հրի մատնել այն,


եդովմացիներից, մովաբացիներից, ամովնացիներից, այլազգիներից, ամաղեկացիներից և Սուբայի արքայի՝ Ռաաբի որդի Ադրաազարից գրաված արծաթն ու ոսկին։


Ամաղեկացիներին տեսնելով՝ նա առակի կարգով ասաց. «Ամաղեկացիները ազգերից հնագույնն են, բայց կորստյան պիտի մատնվի նրանց սերունդը»։


Նրա հիշատակը կորչելու է երկրի երեսից, նրա անունը չի հիշվելու հրապարակներում։


Մովսեսը գրի առավ Տիրոջ բոլոր պատգամները։ Մովսեսը, առավոտյան կանուխ վեր կենալով, զոհասեղան կառուցեց լեռան ստորոտին և տասներկու վեմ կանգնեցրեց՝ ըստ Իսրայելի տասներկու ցեղերի թվի։


Այն թող նշան լինի քո ձեռքի վրա և Հիշատակ՝ քո աչքերի առաջ, որպեսզի Տիրոջ օրենքը լինի քո բերանին, որովհետև Տերն իր հզոր ձեռքով հանեց քեզ Եգիպտոսից։


Այդ օրը ձեզ համար հիշատակի օր թող լինի, և դուք իբրև Տիրոջ տո՛ն տոնեք այն սերնդեսերունդ, որպես հավիտենական օրե՛նք տոնեք այն”»։


Արդարների հիշատակը պիտի ներբողվի, իսկ ամբարիշտների անունը պիտի ջնջվի։


Սաստեցիր հեթանոսներին, և կորավ ամբարիշտը, Նրանց անունները ջնջեցիր հավիտյանս հավիտենից,


Ի՜նչ կլիներ, որ կարողանայի գրել խոսքերս, մի մատյանի մեջ գրանցել դրանք հավիտյան՝


Իսկ մենք, անտեսելով քո օրենքները, դարձյալ խոտորվեցինք և խառնակվեցինք երկրի հեթանոսների աղտեղությունների հետ, սակայն դու չբարկացար և չոչնչացրիր մեզ այն աստիճան, որ ոչ մի զավակ կամ արմատ չմնար։


Նրանք կոտորեցին Ամաղեկից մնացած վերապրածներին և այստեղ բնակվեցին մինչև այսօր։


Սավուղի մահից և ամաղեկացիներին կոտորելուց հետո Դավիթը վերադարձավ ու երկու օր մնաց Սիկելակում։


Տերը քեզ ճանապարհ դրեց՝ ասելով. “Գնա՛ և իմ դեմ մեղանչած Ամաղեկի ժողովրդին կոտորի՛ր, պատերա՛զմ մղիր, մինչև որ բնաջնջես նրանց”։


դու կպատմես քո որդուն ու կասես. “Հորդանան գետի ջրերը ցամաքեցին ողջ երկրի Տիրոջ Ուխտի տապանակի առջև, երբ այն անցնում էր Հորդանան գետով”։ Եվ թող այս քարերը հավիտյան հիշատակ լինեն Իսրայելի որդիների մեջ»։


Մովսեսն այս օրենքների բոլոր խոսքերը գրեց մատյանում, այն տվեց քահանաներին՝ Ղևիի որդիներին, որոնք վերցնում էին Տիրոջ Ուխտի տապանակը, և Իսրայելի որդիների ծերերին։


Մովսեսը Տիրոջ հրամանով գրի առավ Իսրայելի որդիների երթն ու նրանց կայանները։ Սրանք են նրանց երթի կայանները։


Հեսուն սրակոտոր արեց ամաղեկացիներին ու նրանց ողջ զորքը։


Տերն ասաց Մովսեսին. «Եթե մեկը մեղանչի իմ առաջ, կջնջեմ նրան իմ մատյանից։


«Քեզ համար մատյա՛ն վերցրու և նրա մեջ գրի՛ր այն բոլոր բաները, ինչ ասել եմ քեզ Իսրայելի, Հուդայի և բոլոր ազգերի մասին՝ սկսած այն օրից, երբ խոսեցի քեզ հետ՝ Հուդայի արքա Հովսիայի օրերից մինչև այժմ.


Նրանցից ոմանք՝ Շմավոնի որդիներից հինգ հարյուր մարդ, գնաց Սեիր լեռը, իսկ Հեթեսիայի որդիներ Փաղատիան, Նովադիան, Հռափայիան ու Օզիելը դարձան նրանց իշխանները։


«Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. այն բոլոր բաները, որ քեզ հրամայեցի, քեզ համար գրի՛ առ մատյանի մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ