Պարանոցդ՝ փղոսկրյա աշտարակի, աչքերդ՝ Եսեբոնի ծովակներին՝ Բաթ-Րաբիմի դարպասների մոտ։ Ռունգերդ նման են Դամասկոս նայող Լիբանանի աշտարակին։
ԹՎԵՐ 21:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև Եսեբոնը ամորհացիների արքա Սեհովնի քաղաքն էր։ Նա մինչ այդ պատերազմ էր մղել Մովաբի արքայի դեմ ու գրավել նրա ամբողջ երկիրը՝ Արոյերից մինչև Առնովն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև Եսեբոնը ամորհացիների Սեհոն թագավորի քաղաքն էր։ Նա, մովաբացիների նախորդ թագավորի դեմ պատերազմելով, նրա ձեռքից վերցրել էր նրա ամբողջ երկիրը մինչև Առնոն։ |
Պարանոցդ՝ փղոսկրյա աշտարակի, աչքերդ՝ Եսեբոնի ծովակներին՝ Բաթ-Րաբիմի դարպասների մոտ։ Ռունգերդ նման են Դամասկոս նայող Լիբանանի աշտարակին։
Գլուխդ քեզ վրա է, ինչպես Կարմելոսը, իսկ գլխիդ հյուսքերը՝ ծիրանիի նման, թագակիր թագավորի պես ասպարեզներում։
Մովաբն այլևս Եսեբոնում պարծենալու բան չունի։ Նրա մասին չարիք են նյութում, թե՝ “Եկե՛ք ազգի միջից նրան ոչնչացնենք, թող լռի ու պապանձվի”։ Հուրն է շրջում քո հետևից։
Ամոթահար եղավ Մովաբը, որովհետև կործանվեց։ Ճչա՛ և աղաղակի՛ր, գո՛ւյժ տուր Առնովնին, թե Մովաբը կործանվեց։
Որոգայթից փախչողները հասան Եսեբոնի տանիքների տակ, բայց Եսեբոնից կրակ դուրս եկավ, ու Սեհովն քաղաքից՝ բոց, լափեց Մովաբի իշխաններին և հարվածեց ամովնացիներին։
Իսրայելը գրավեց այդ բոլոր քաղաքները և բնակվեց ամորհացիների բոլոր քաղաքներում՝ Եսեբոնում ու նրա բոլոր արվարձաններում,
Դրա համար բոլոր առակասացներն ասում են. «Եկե՛ք Եսեբոն, որպեսզի կառուցվի ու բարեկարգվի Սեհովնի քաղաքը,
Դա եղավ Եսեբոնում բնակվող ամորհացիների արքա Սեհովնին և Աստարովթում ու Եդրայինում բնակվող Բասանի արքա Օվգին հաղթելուց հետո։
և նրանց տվեց այն տարածքը, որ սկսվում է Արոյեր քաղաքից, Առնովն գետի ափերից, Առնովն գետի ձորում գտնվող քաղաքից ամբողջ Միսովրը [𝕸 սարահարթ] մինչև Եսեբոն, Մադեբան և նրա շրջակա քաղաքները՝
Նրանց սահմանները եղան Հազերը, Գաղաադի բոլոր քաղաքները, այսինքն՝ ամովնացիների երկրի կեսը, մինչև Արոյեր, որը Ռաբայի դիմացն է,
Իսրայելը երեք հարյուր տարի ապրում է Եսեբոնում և նրա արվարձաններում, Արոյերում և նրա արվարձաններում ու Հորդանան գետի ափերի բոլոր քաղաքներում։ Դրանք այնքան ժամանակ ինչո՞ւ չազատեցիք։