Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 21:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Իսրայելը գրավեց այդ բոլոր քաղաքները և բնակվեց ամորհացիների բոլոր քաղաքներում՝ Եսեբոնում ու նրա բոլոր արվարձաններում,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Իսրայելացիները գրավեցին այս բոլոր քաղաքները և բնակվեցին ամորհացիների բոլոր քաղաքներում՝ Եսեբոնում ու նրա բոլոր գյուղերում,

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 21:25
17 Խաչաձեւ Հղումներ  

«Ես հանեցի ձեզ եգիպտացիների երկրից և քառասուն տարի պտտեցրի ձեզ անապատում՝ ժառանգել տալու ամորհացիների երկիրը։


Նրանց իրենց նախկին վիճակին կվերահաստատեմ՝ Սոդոմին ու նրա դուստրերին՝ իրենց նախկին վիճակին, Սամարիային ու նրա դուստրերին՝ իրենց նախկին վիճակին. քեզ էլ քո նախկին վիճակին կվերահաստատեմ նրանց մեջ,


Սոդոմի՝ քո քրոջ անօրենությունն այս էր. ամբարտավանություն, հացի լիության և գինու զեխության մեջ մեղկ կյանք էին վարում ինքն ու իր դուստրերը։ Սրանով գերազանցում էին ինքն էլ, դուստրերն էլ։ Աղքատին ու տնանկին ձեռք չէին մեկնում,


Ձեր ավագ քույրը Սամարիան է, որ իր դուստրերի հետ բնակվում է քո ձախ կողմում, իսկ կրտսեր քույրը՝ Սոդոմը, որ իր դուստրերի հետ բնակվում է քո աջ կողմում։


Որոգայթից փախչողները հասան Եսեբոնի տանիքների տակ, բայց Եսեբոնից կրակ դուրս եկավ, ու Սեհովն քաղաքից՝ բոց, լափեց Մովաբի իշխաններին և հարվածեց ամովնացիներին։


Եսեբոնի աղաղակը հասավ մինչև Ելելա և մինչև Հասսա. նրանց քաղաքները, Սեգովրից մինչև Որովնայիմ, իրենց ձայնը բարձրացրին և գուժեցին մինչև Սաղես, որովհետև Եբերիմի ջուրն անգամ խորշակի տապից ցամաքեց։


Մովաբն այլևս Եսեբոնում պարծենալու բան չունի։ Նրա մասին չարիք են նյութում, թե՝ “Եկե՛ք ազգի միջից նրան ոչնչացնենք, թող լռի ու պապանձվի”։ Հուրն է շրջում քո հետևից։


Եսեբոնն ու Ելեիլան գույժ բարձրացրին, նրանց ձայները մինչև Հասսա լսելի եղան, ահա թե ինչու մովաբացին ճչում է, և նրա հոգին գիտակցում է։


Պարանոցդ՝ փղոսկրյա աշտարակի, աչքերդ՝ Եսեբոնի ծովակներին՝ Բաթ-Րաբիմի դարպասների մոտ։ Ռունգերդ նման են Դամասկոս նայող Լիբանանի աշտարակին։


Իսկ Սեիրում նախկինում բնակվում էին քոռեցիները, որոնց Եսավի որդիները կոտորեցին և հալածեցին իրենց առջևից ու բնակվեցին նրանց փոխարեն, ինչպես Իսրայելը վարվեց իր ժառանգած երկրի հետ, որ Տերը տվեց նրան)։


Իսրայելը բնակվեց ամորհացիների բոլոր քաղաքներում։


որովհետև Եսեբոնը ամորհացիների արքա Սեհովնի քաղաքն էր։ Նա մինչ այդ պատերազմ էր մղել Մովաբի արքայի դեմ ու գրավել նրա ամբողջ երկիրը՝ Արոյերից մինչև Առնովն։


Իսրայելը երեք հարյուր տարի ապրում է Եսեբոնում և նրա արվարձաններում, Արոյերում և նրա արվարձաններում ու Հորդանան գետի ափերի բոլոր քաղաքներում։ Դրանք այնքան ժամանակ ինչո՞ւ չազատեցիք։


«Ատարովթը, Դեբովնը, Հազերը, Նամբրան, Եսեբոնը, Եղեաղեթը, Սեբաման, Նաբավը և Բեանը՝


Եվ նա ձեզ բերեց Հորդանան գետի այն կողմում բնակվող ամորհացիների երկիրը, և նրանք ձեր դեմ պատերազմեցին։ Տերը նրանց մատնեց ձեր ձեռքը, դուք ժառանգեցիք նրանց երկիրն ու կոտորեցիք նրանց ձեր առաջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ