ԹՎԵՐ 21:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բամովթից մի հովիտ Մովաբում՝ Կոփածո [𝕸 Պիսգա] կոչված լեռան գագաթի մոտ, որ նայում է դեպի անապատ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բամոթից՝ Մովաբի դաշտը, դեպի Եսիմոն նայող Փասգայի գագաթի հովիտը։ |
Այնտեղից մեկնելով՝ Իսրայելի որդիները բանակեցին Մովաբի արևմտյան մասում՝ Հորդանան գետի մոտ, Երիքովի դիմաց։
Նա վերցրեց նրան ու գնաց Դիտանոց [𝕸 Ցոֆիմ] ագարակը՝ Կոփածո լեռան գագաթին, այնտեղ կառուցեց յոթ բագին և ամեն մի բագինի վրա մատուցեց մեկական զվարակ ու խոյ։
Այս է Մովսեսի ու Եղիազար քահանայի կատարած հաշվառումը, Իսրայելի որդիների հաշվառումը, որ կատարվեց Մովաբի հովտում՝ Հորդանանի մոտ, Երիքովի դիմաց։
Բարձրացի՛ր Կոփածո [𝕸 Պիսգա] լեռան գագաթը, աչքերովդ նայի՛ր ծովի, հյուսիսի, հարավի ու արևելքի ուղղությամբ, աչքերովդ տե՛ս, որովհետև Հորդանան գետի այն կողմը չես անցնելու։
Մովսեսը Մովաբի հովտից բարձրացավ Նաբավ լեռը՝ Փոգովրի գագաթը, որ գտնվում է Երիքովի դիմաց։ Տերը նրան ցույց տվեց Գաղաադի ամբողջ երկիրը մինչև Դան,
ամբողջ Արաբան, որ գտնվում է Հորդանան գետից այն կողմ՝ արևելյան մասում, մինչև Արաբայի ծովը՝ Կոփածո լեռան [𝕸 Աշդոտ-Պիսգա] ստորոտը։