Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 26:63 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

63 Այս է Մովսեսի ու Եղիազար քահանայի կատարած հաշվառումը, Իսրայելի որդիների հաշվառումը, որ կատարվեց Մովաբի հովտում՝ Հորդանանի մոտ, Երիքովի դիմաց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

63 Այս է Մովաբի դաշտերում՝ Երիքովի դիմաց, Հորդանան գետի մոտ, Մովսեսի և Եղիազար քահանայի կողմից կատարված Իսրայելի որդիների մարդահամարը։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 26:63
5 Խաչաձեւ Հղումներ  

Ինչպես որ Տերը հրամայել էր Մովսեսին, հաշվառումը կատարեցին Սինայի անապատում։


Մովսեսն ու Եղիազար քահանան Մովաբի հովտում՝ Հորդանանի ափին, Երիքովի դիմաց ասացին.


Ղևիի ցեղի մեկ ամսական և ավելի մեծ տարիք ունեցող արական սեռին պատկանողների թիվն ըստ հաշվառման՝ 23,000 հոգի։ Սրանք հաշվառման ենթարկված Իսրայելի որդիների մեջ չընդգրկվեցին, քանի որ Իսրայելի որդիների մեջ նրանց վիճակ չէր նախատեսված։


Սրանց մեջ չկար Իսրայելի որդիներից որևէ մարդ, որ Մովսեսի և Ահարոնի կողմից հաշվառման ենթարկված լիներ Սինայի անապատում,


Քանի որ իսրայելացիները քառասուներկու [𝕸 քառասուն] տարի շրջեցին անապատում, Եգիպտոսից դուրս եկած պատերազմիկները, որոնք չէին հնազանդվել Աստծու պատվիրաններին, մահացել էին։ Նրանց համար Տերը որոշեց, որ նրանք չպիտի տեսնեն այն երկիրը, որ երդվել էր նրանց հայրերին, թե կտա նրանց, մի երկիր, որ կաթ և մեղր է բխեցնում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ