ԹՎԵՐ 21:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այնտեղից էլ մեկնելով՝ բանակեցին Առնովնից այն կողմ՝ անապատում, ամորհացիների սահմանների ելքի մոտ. որովհետև Առնովնը մովաբացիների սահմանն է՝ մովաբացիների ու ամորհացիների սահմանների միջև։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այնտեղից էլ մեկնելով՝ բանակատեղի դրեցին Առնոն գետի մյուս կողմում, որը հոսում է անապատում՝ ամորհացիների սահմանից դուրս. որովհետև Առնոնը մովաբացիների սահմանն է, մովաբացիների և ամորհացիների միջև։ |
Ամոթահար եղավ Մովաբը, որովհետև կործանվեց։ Ճչա՛ և աղաղակի՛ր, գո՛ւյժ տուր Առնովնին, թե Մովաբը կործանվեց։
Բաղակը, լսելով, որ գալիս է Բաղաամը, ընդառաջ գնաց նրան մինչև Մովաբի քաղաքը, որը Առնովնի սահմանին է։
Արդ անցեք Առնովնի ձորը։ Ահա քո ձեռքն եմ հանձնում Եսեբոնի արքա ամորհացի Սեհովնին, ե՛լ տիրելու նրա երկրին ու պատերա՛զմ հրահրիր նրա դեմ։
շրջեց անապատում, պտույտ տվեց Եդովմի երկրով և Մովաբի երկրով, եկավ Մովաբի երկրի արևելյան կողմով և բանակեց Առնովնի այն կողմում, բայց Մովաբի սահմանները չմտավ, որովհետև Մովաբի սահմանն Առնովնն էր։