Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 22:36 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

36 Բաղակը, լսելով, որ գալիս է Բաղաամը, ընդառաջ գնաց նրան մինչև Մովաբի քաղաքը, որը Առնովնի սահմանին է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

36 Բաղակը, լսելով, որ գալիս է Բաղաամը, դուրս եկավ դիմավորելու նրան մինչև մովաբացիների մի քաղաքը՝ Առնոնի սահմանի մոտ, նրա սահմանածայրում։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 22:36
14 Խաչաձեւ Հղումներ  

Եվ այնտեղից, մեր մասին լսած լինելով, եղբայրները մեզ ընդառաջ եկան մինչև Ապփիոսի հրապարակը և Երեք կրպակները։ Պողոսը, նրանց տեսնելով, գոհություն տվեց Աստծուն ու քաջալերվեց։


Ամոթահար եղավ Մովաբը, որովհետև կործանվեց։ Ճչա՛ և աղաղակի՛ր, գո՛ւյժ տուր Առնովնին, թե Մովաբը կործանվեց։


Մովաբացիների դո՛ւստր, դու պիտի լինես բնից քշված թռչնի պես։ Սակայն դու, Առնո՛վն,


շրջեց անապատում, պտույտ տվեց Եդովմի երկրով և Մովաբի երկրով, եկավ Մովաբի երկրի արևելյան կողմով և բանակեց Առնովնի այն կողմում, բայց Մովաբի սահմանները չմտավ, որովհետև Մովաբի սահմանն Առնովնն էր։


Այդ ժամանակ ամորհացիների երկու թագավորներից գրավեցինք Հորդանան գետի այն կողմում գտնվող երկիրը՝ Առնովնից մինչև Ահերմոն։


Արդ անցեք Առնովնի ձորը։ Ահա քո ձեռքն եմ հանձնում Եսեբոնի արքա ամորհացի Սեհովնին, ե՛լ տիրելու նրա երկրին ու պատերա՛զմ հրահրիր նրա դեմ։


Մովսեսն ընդառաջ ելավ իր աներոջը, երկրպագեց նրան և համբուրեց նրան։ Ողջագուրվեցին խաղաղությամբ, և նրանց տարավ իր վրանը։


Հովսեփը լծեց իր կառքը և Քաջաց քաղաքի մոտ ընդառաջ գնաց իր հորը՝ Իսրայելին։ Եվ երբ նրան տեսավ, ընկավ նրա պարանոցին և հեկեկալով լաց եղավ։


Աբրահամը, բարձրացնելով աչքերը, տեսավ իր դիմաց կանգնած երեք տղամարդկանց։ Նրանց տեսնելուն պես իր վրանի մուտքից ընդառաջ գնաց նրանց, մինչև գետին խոնարհվեց


Սոդոմացիների արքան Շավեի ձորում, այսինքն՝ Թագավորների դաշտում ընդառաջ ելավ Աբրամին, երբ նա վերադառնում էր Քոդողագոմորին և նրա հետ եղած թագավորներին կոտորելուց։


Երբ ողջակեզ մատուցելը վերջացրեց, Սամուելը եկավ։ Սավուղն ընդառաջ գնաց՝ նրան դիմավորելու և ողջունելու։


Աստծու հրեշտակն ասաց Բաղաամին. «Գնա՛ այս մարդկանց հետ, բայց զգո՛ւյշ եղիր և խոսի՛ր այն, ինչ ասելու եմ քեզ»։ Բաղաամը գնաց Բաղակի իշխանների հետ։


Բաղակն ասաց Բաղաամին. «Մարդ չե՞մ ուղարկել, որ քեզ կանչեն ինձ մոտ։ Ինչո՞ւ չէիր գալիս ինձ մոտ. կարծում էիր, թե ի վիճակի չէ՞ի քեզ պատվելու»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ