Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԹՎԵՐ 20:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Արդ, թույլ տուր անցնենք քո երկրով։ Մենք ո՛չ քո դաշտերով կանցնենք, ո՛չ քո այգիներով, ո՛չ իսկ ջուր կխմենք քո ջրհորներից։ Արքունի ճանապարհներով կգնանք, աջ կամ ձախ չենք շեղվի, մինչև որ դուրս գանք քո սահմաններից”»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Խնդրեմ, թո՛ւյլ տուր անցնենք քո երկրով. մենք արտերով ու այգիներով չենք անցնի և ջրհորներից ջուր չենք խմի. կգնանք արքունի ճանապարհով, չենք շեղվի աջ կամ ձախ, մինչև որ քո սահմանից անցնենք”»։

Տես գլուխը



ԹՎԵՐ 20:17
7 Խաչաձեւ Հղումներ  

Եվ արդ, ահա ամովնացիները, մովաբացիները և Սեիր լեռան բնակիչները, որոնց երկրով թույլ չտվեցիր անցնել, երբ իսրայելացիները Եգիպտոսից դուրս եկան և շեղեցին իրենց ճանապարհը նրանցից, որ չկոտորեն նրանց,


Երբ Արադի քանանացի արքան, որը բնակվում էր անապատի մոտ, լսեց, որ Իսրայելի որդիները գալիս են Աթարինի ճանապարհով, պատերազմ մղեց Իսրայելի որդիների դեմ և նրանցից գերիներ վերցրեց։


“Թո՛ւյլ տուր անցնեմ քո երկրով։ Ճանապարհով կգնամ, աջ կամ ձախ չեմ թեքվի։


Մեր սնունդը քեզանից կգնենք արծաթով, մեր խմելու ջուրը նույնպես արծաթով կգնենք քեզանից, միայն թե ճանապա՛րհ տուր անցնենք։


Այնպես, ինչպես վարվեցին ինձ հետ Սեիրում բնակվող Եսավի որդիները և Արոյերում բնակվող մովաբացիները, մինչև որ անցնեմ Հորդանանը և հասնեմ այն երկիրը, որ Տերը՝ Աստված, տալու է մեզ”։