Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 20:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Մենք բողոք բարձրացրինք Տիրոջ առջև, նա լսեց մեր ձայնը և հրեշտակ ուղարկելով՝ հանեց մեզ Եգիպտոսից։ Եվ հիմա մենք Կադես քաղաքում ենք՝ քո երկրի սահմանների մոտ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Մենք աղաղակեցինք Տիրոջը, և նա լսեց մեր ձայնը, հրեշտակ ուղարկեց ու մեզ դուրս հանեց Եգիպտոսից։ Եվ ահա մենք քո երկրի սահմանի մոտի Կադես քաղաքում ենք։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 20:16
14 Խաչաձեւ Հղումներ  

Փարավոնը մոտեցավ։ Իսրայելի որդիները, բարձրացնելով աչքերը, տեսան, որ եգիպտացիները գալիս են իրենց հետևից, և սաստիկ վախեցան։ Եվ Իսրայելի որդիներն աղաղակեցին առ Աստված


Եվ Իսրայելի որդիների բանակի առջևից գնացող Աստծու հրեշտակն անցավ նրանց հետևը։ Նրանց առջևից վեր բարձրացավ նաև ամպի սյունն ու կանգնեց նրանց թիկունքին,


«Եվ ահա ես իմ հրեշտակին ուղարկում եմ քո առջևից՝ քեզ ճանապարհին պահպանելու ու այն երկիրը տանելու, որ պատրաստեցի քեզ համար։


Ես քո առջևից կուղարկեմ իմ հրեշտակին, որը կքշի քանանացիներին, ամորհացիներին, քետացիներին, փերեզացիներին, գերգեսացիներին, խևացիներին ու հեբուսացիներին


Ես լսեցի Իսրայելի որդիների հեծեծանքը եգիպտացիների ճնշման պատճառով և հիշեցի ձեզ տված իմ ուխտը։


թե ինչպես մեր հայրերը գնացին Եգիպտոս, որտեղ պանդուխտ եղանք երկար ժամանակ, թե եգիպտացիներն ինչքան չարչարեցին մեզ ու մեր հայրերին։


«Թո՛ւյլ տուր անցնենք քո երկրով։ Ճանապարհով կգնանք, չենք շեղվի ո՛չ դաշտերի, ո՛չ էլ այգիների մեջ և ո՛չ էլ քո ջրհորներից ջուր կխմենք։ Արքունի ճանապարհով կգնանք, մինչև որ անցնենք քո սահմաններից»։


Մեկնեցին Կադեսից և բանակեցին Հովր լեռան վրա՝ Եդովմի երկրի մոտ։


“Հոժարե՞լ է Աստված մտնել ու ազգերից իր համար ազգ ընտրել փորձությամբ, նշաններով, հնարքներով, պատերազմով, հզոր ձեռքով ու բարձր բազկով, մեծամեծ տեսիլներով՝ այն բոլոր միջոցներով, որ Տերը՝ մեր Աստվածը, գործադրեց Եգիպտոսում քո իսկ առջև, որպեսզի տեսնես”։


որովհետև նա սիրում է քո հայրերին և նրանց հետնորդներին՝ ձեզ, նախընտրեց բոլոր ազգերից և իր մեծ զորությամբ հանեց քեզ Եգիպտոսից՝


Հուդայի որդիների ցեղի սահմաններն ըստ իրենց տոհմերի եղան եդովմացիների սահմաններից՝ Սին անապատից մինչև Կադես, հարավային կողմում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ