Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 21:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Երբ Արադի քանանացի արքան, որը բնակվում էր անապատի մոտ, լսեց, որ Իսրայելի որդիները գալիս են Աթարինի ճանապարհով, պատերազմ մղեց Իսրայելի որդիների դեմ և նրանցից գերիներ վերցրեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Հարավային կողմում բնակվող քանանացի Արադի թագավորը լսեց, որ իսրայելացիները գալիս են Աթարիմի ճանապարհով։ Նա պատերազմ մղեց իսրայելացիների դեմ և նրանցից գերիներ վերցրեց։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 21:1
10 Խաչաձեւ Հղումներ  

Այնուհետև Աբրամը գնաց ու բնակվեց անապատում [𝕸 հարավում]։


Լեռան վրա բնակվող ամաղեկացիներն ու քանանացիներն իջան, հարվածեցին նրանց ու կոտորեցին՝ քշելով մինչև Հերմա։ Ապա վերադարձան բանակատեղի։


Քանանացիների երկրում բնակվող Արադի արքա Քանանեսը տեղեկացավ, որ Իսրայելի որդիները մուտք են գործում իր երկիրը, պատերազմեց Իսրայելի դեմ և նրանցից գերի վերցրեց։


Եսեբոնի արքա Սեհովնը, ինքն ու իր ժողովուրդը Սիասարում պատերազմի ելան մեր դեմ։


Հերմեի թագավորը, Ադերի թագավորը,


Գայիի մարդիկ նրանցից երեսունվեց մարդու կոտորեցին և նրանց հալածեցին դարպասի առաջից, վիրավորեցին զառիվայրի վրա, մինչև որ ջարդեցին նրանց։ Ժողովրդի սիրտը դողաց, և նրանք ասես ջուր դարձան։


Մովսեսի աներոջ՝ Հովբաբ Կինեցու որդիները, Արմավենիների քաղաքից ելան և գնացին Հուդայի որդիների մոտ՝ Հուդայի անապատը, որը Հուդայի երկրի հարավում է՝ Արադ իջնող ճանապարհին. գնացին բնակվեցին այնտեղի ժողովրդի հետ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ