ԹՎԵՐ 19:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Անմաքուր համարվածի համար թող առնեն մեղքերի մաքրման համար այրված երինջի մոխրից, դնեն մի ամանի մեջ և վրան ջուր ավելացնեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Անմաքուր եղողի համար թող առնեն մեղքերի զոհի համար այրված երինջի մոխրից և դրա վրա մաքուր ջուր լցնեն մի ամանի մեջ։ |
Ձեզ վրա սուրբ ջուր եմ ցողելու, և դուք մաքրվելու եք ձեր բոլոր պղծություններից. ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ ձեզ։
Մաքուր մի մարդ թող վերցնի զոպան և այն սուրբ ջրի մեջ թաթախելով՝ ցանի տան, կահկարասու, ամանների, այնտեղ գտնվող մարդկանց վրա, ինչպես նաև մարդու ոսկորին, սպանված կամ մեռած մարդու դիակին կամ գերեզմանին ձեռք տված մարդու վրա։
Մի մաքուր մարդ թող հավաքի երինջի մոխիրը և կուտակի բանակատեղիից դուրս՝ մի մաքուր տեղ։ Մոխիրը պիտի պահվի Իսրայելի ժողովրդի համար. դրանով պիտի պատրաստվի մաքրության ջուրը, քանի որ դա սրբություն է։
այն ամենը, ինչ հրակայուն է, թող հրով մաքրվի, ապա նաև սրբազան ջրով, իսկ ինչ որ կրակի չի դիմանա, թող ջրով մաքրվի։
Որովհետև, եթե ցուլերի և նոխազների արյունը և երինջների շաղ տրված մոխիրը մաքրում են պղծվածներին մարմնի մաքրության համար,
Եվ Գառը, որ իր աթոռի մեջտեղում է, կհովվի նրանց ու կառաջնորդի նրանց դեպի կյանքի աղբյուրը, Աստված նրանց աչքերից կսրբի արցունքի ամեն մի կաթիլ։