Ահարոնն ու նրա որդիները թող հագնեն այն, երբ մտնեն Վկայության խորանը կամ երբ պաշտամունք կատարելու համար մոտենան սուրբ սեղանին։ Նրանք մեղք թող չգործեն, որպեսզի չմեռնեն։ Դա թող լինի հավիտենական օրենք իր և իրեն հաջորդող սերնդի համար»։
ԹՎԵՐ 18:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելի որդիներն այլևս չպետք է մերձենան Վկայության խորանին, որպեսզի չմեղանչեն և չմեռնեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսրայելի որդիներն այլևս չմոտենան ժողովի վրանին, որպեսզի մեղքի տակ չընկնեն և չմեռնեն։ |
Ահարոնն ու նրա որդիները թող հագնեն այն, երբ մտնեն Վկայության խորանը կամ երբ պաշտամունք կատարելու համար մոտենան սուրբ սեղանին։ Նրանք մեղք թող չգործեն, որպեսզի չմեռնեն։ Դա թող լինի հավիտենական օրենք իր և իրեն հաջորդող սերնդի համար»։
Եթե որևէ տղամարդ պառկի իր քեռու կնոջ հետ, նա անպատվում է իր քեռուն։ Իրենց մեղքի պատիժը պիտի կրեն և անժառանգ մեռնեն։
Նրանք պետք է կատարեն իմ պատվիրանները, որպեսզի մեղք գործած չլինեն և մահապատժի չենթարկվեն իրենց պղծելու հետևանքով։ Ես եմ նրանց սրբագործող Տերը։
իսկ դու և քեզ հետ՝ քո որդիները պահպանե՛ք ձեր քահանայությունը, արե՛ք զոհասեղանին վերաբերող բոլոր գործերը, ինչպես նաև վարագույրի հետևում գտնվողներինը. այս են քահանայական ձեր պարտականությունները, իսկ կողմնակի մարդը, եթե մոտենա, կմեռնի»։
Ահարոնին ու նրա որդիներին կհանձնես Վկայության խորանի՝ ինչպես զոհասեղանին, այնպես էլ վարագույրից ներս կատարվելիք ծիսական պարտականությունները։ Եթե օտար մեկը մոտենա նրան, թող մեռնի»։
Վկայության խորանի դիմաց՝ արևելյան կողմում, թող բանակեն Մովսեսն ու Ահարոնը և նրա որդիները։ Իսրայելի որդիների փոխարեն նրանք են ստանձնելու սրբարանի ծառայությունը։ Եթե օտար մեկը մոտենա նրան, թող մեռնի։