Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 18:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Միայն ղևտացիները թող սպասավորություն անեն Վկայության խորանում և պատասխանատու լինեն նրա համար։ Դա հավիտենական օրենք թող լինի Իսրայելի որդիների մեջ իրենց բոլոր սերունդներում։ Ղևտացիները ժառանգություն չպետք է ժառանգեն.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Ժողովի վրանի ծառայությունը ղևտացիները թող անեն և իրենց անօրենություններն իրենք կրեն։ Սա հավիտենական կանոն լինի ձեր սերունդների մեջ. նրանք ժառանգություն չպետք է ունենան Իսրայելի որդիների մեջ,

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 18:23
10 Խաչաձեւ Հղումներ  

Վկայության խորանում՝ Ուխտի տապանակի վարագույրի դիմաց։ Ահարոնն ու նրա որդիները երեկոյից մինչև առավոտ թող այն վառեն Տիրոջ առաջ։ Դա Իսրայելի որդիների կողմից կատարվելիք հավիտենական օրենք թող լինի սերնդեսերունդ»։


Նաև ղևտացիները, որոնք ինձնից հեռացել են, երբ ժողովուրդը մոլորվել էր, մոլորվել-հեռացել ինձնից՝ հետևելով իրենց խորհուրդներին,- նրանք էլ են պատժվելու ըստ իրենց անօրենությունների։


Եվ Տերն ասաց Ահարոնին. «Դու, քո որդիներն ու քո նահապետական տունը պատասխանատու եք սրբությունների նկատմամբ կատարվող մեղսագործությունների համար, ինչպես նաև դու և քո որդիներն եք կրելու ձեր քահանայագործության ժամանակ ձեր կատարած զանցանքների պատասխանատվությունը։


Տերն ասաց Ահարոնին. «Նրանց երկրում ոչ մի ժառանգություն չպիտի ունենաս, և դու նրանց հետ ոչ մի բաժին չպիտի ունենաս, որովհետև ես եմ քո բաժինն ու ժառանգությունը Իսրայելի որդիների մեջ»։


Դա ձեզ համար հավիտենական օրենք թող լինի։ Սրսկման ջուրը սրսկողը պետք է լվանա իր հագուստները։ Ով մերձենում է սրսկման ջրին, մինչև երեկո անմաքուր թող համարվի։


Ղևիի ցեղի մեկ ամսական և ավելի մեծ տարիք ունեցող արական սեռին պատկանողների թիվն ըստ հաշվառման՝ 23,000 հոգի։ Սրանք հաշվառման ենթարկված Իսրայելի որդիների մեջ չընդգրկվեցին, քանի որ Իսրայելի որդիների մեջ նրանց վիճակ չէր նախատեսված։


նրա ու Իսրայելի որդիների փոխարեն պահպանեն Վկայության խորանն ու ծառայեն դրան՝ կատարելով խորանի բոլոր աշխատանքները։


Սա ձեր սերունդների մեջ արդարադատության օրենք թող լինի ձեր բնակության բոլոր վայրերում։


Այդ իսկ պատճառով ղևտացիներն իրենց եղբայրների նման բաժին ու ժառանգություն չունեն, քանի որ Տերն ինքն է նրանց բաժինն ու ժառանգությունը, ինչպես որ ասաց նրանց։


Բայց Ղևիի ցեղին բաժին և ժառանգություն չտրվեց, որովհետև Տերը՝ Իսրայելի Աստվածն է նրանց ժառանգությունը, ինչպես նրանց ասել էր Տերը։ Սրանք են այն բաժինները, որ Մովսեսը բաժանեց Իսրայելի որդիներին Մովաբի Ռաբովթում՝ Հորդանան գետի այն կողմում, Երիքովի դիմաց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ