Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 20:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Եթե որևէ տղամարդ պառկի իր քեռու կնոջ հետ, նա անպատվում է իր քեռուն։ Իրենց մեղքի պատիժը պիտի կրեն և անժառանգ մեռնեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Եթե մի մարդ պառկի իր հորեղբոր կնոջ հետ, նա բացած է լինում իր հորեղբոր մերկությունը. նրանք պիտի կրեն իրենց մեղքի պատիժը և մեռնեն անզավակ։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 20:20
8 Խաչաձեւ Հղումներ  

Մի՛ անպատվիր քո հորեղբորը՝ նրա կնոջը մերձենալով, որովհետև նա քո ազգականն է։


որովհետև օրեր պիտի գան, երբ մարդիկ պիտի ասեն՝ “Երանի՜ չբեր կանանց և նրանց, որոնք բնավ չծնեցին և կրծքով չսնեցին”։


«Այս ի՞նչ արեց Տերն ինձ իմ այս օրերին, երբ նայեց ինձ վրա՝ վերացնելով իմ նախատինքը մարդկանց միջից»։


Նրանք որդի չունեին, որովհետև Եղիսաբեթը ամուլ էր, և երկուսն էլ արդեն առաջացած տարիքում էին։


«Այդ մարդուն համարի՛ր տարագիր այր, նա իր տարիներին չբարգավաճի, թող նրա զավակից տղամարդ չաճի, որ նստի Դավթի աթոռին՝ իբրև Հուդայի տան իշխան»։


և իր ժողովրդի մեջ ծանոթ չի ունենալու։ Երկնքի ներքո նրա տունը չի փրկվելու, այլ այնտեղ օտարներ են բնակություն հաստատելու։


Եթե որևէ տղամարդ պառկի իր եղբոր կնոջ հետ, դա պղծություն է. նա անպատվում է իր եղբորը. անժառանգ թող մեռնեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ