ԹՎԵՐ 16:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մովսեսը շատ բարկացավ և Տիրոջն ասաց. «Մի՛ նայիր նրանց զոհերին, որովհետև նրանցից ոչ մի լավ բան չեմ տեսել և նրանցից ոչ մեկին վատ բան չեմ արել»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մովսեսը խիստ բարկացավ և Տիրոջն ասաց. «Մի՛ նայիր նրանց նվիրաբերումներին. ես նրանցից մի էշ անգամ չեմ առել և նրանցից ոչ մեկին չար բան չեմ արել»։ |
Երբ Մովսեսը մոտեցավ բանակատեղիին և տեսավ հորթն ու պարողներին, խիստ զայրացավ, նետեց ձեռքում եղած երկու տախտակներն ու դրանք ջարդուփշուր արեց լեռան ստորոտին։
Եվ Մովսեսն ասաց Կորխին. «Մաքրի՛ր քո մարդկանց, և առավոտյան պատրա՛ստ եղեք Տիրոջ առաջ կանգնելու դու և Ահարոնը։
Բայց ես ձեզ ասում եմ. ով անտեղի բարկանա իր եղբոր վրա, դատաստանի կենթարկվի, և ով իր եղբորն ասի՝ հիմա՛ր, ենթակա կլինի ատյանի, և ով իր եղբորն ասի՝ անմի՛տ, կդատապարտվի գեհենի կրակին։
Ապա Հիսուսը, ցասումով լի նայեց նրանց և տրտմելով նրանց սրտի կուրության համար՝ ասաց մարդուն. «Երկարի՛ր ձեռքդ»։ Նա երկարեց, և նրա ձեռքն առողջացավ։
Բայց ես այդ իրավունքներից և ոչ մեկը չօգտագործեցի։ Ոչ էլ այս բաները գրում եմ, որ ինձ համար այդպես լինի։ Կնախընտրեի ավելի շուտ մեռնել, քան թե մեկն իմ այս պարծանքն ընդունայն համարի։
Արդարև, մեր պարծանքն այս է՝ մեր խղճմտանքի վկայությունը, որ աշխարհում, իսկ առավել ևս ձեզ հետ շարժվեցինք սրբությամբ ու անկեղծությամբ, ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ Աստծու շնորհով։
Մեզ տե՛ղ տվեք ձեր սրտերում, որովհետև ոչ ոքի չվնասեցինք, ոչ ոքի չապականեցինք և ոչ ոքի չզրկեցինք։
Դուք ինքներդ վկա եք, վկա է նաև Աստված, թե ինչպիսի մաքրությամբ, արդարությամբ և անթերի ձևով վերաբերվեցինք ձեզ՝ հավատացյալներիդ։