Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ Կորնթացիներին 7:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Մեզ տե՛ղ տվեք ձեր սրտերում, որովհետև ոչ ոքի չվնասեցինք, ոչ ոքի չապականեցինք և ոչ ոքի չզրկեցինք։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Մեզ տե՛ղ տվեք ձեր սրտերում. մենք ոչ ոքի չենք նեղացրել, ոչ ոքի չենք վնասել, ոչ ոքի չենք զրկել։

Տես գլուխը Պատճենել




Բ Կորնթացիներին 7:2
23 Խաչաձեւ Հղումներ  

Եվ երբ եկա ձեզ մոտ, ձեզնից ոչ ոքի համար բեռ չեղա, չնայած կարիքի մեջ էի, որովհետև իմ կարիքները հոգացին Մակեդոնիայից եկած եղբայրները։ Եվ ամեն կերպ, առանց ձեզ վրա բեռ լինելու, ինքս ինձ պահեցի և շարունակելու եմ պահել։


Ձեզնից ոչ ոքի արծաթը կամ ոսկին կամ հագուստը չցանկացա.


Եթե մեկը գա ձեզ մոտ և այս վարդապետությունը չունենա, նրան տուն մի՛ ընդունեք և մի՛ ողջունեք։


որովհետև այդպիսիները մեր Տիրոջը՝ Քրիստոսին չէին ծառայում, այլ իրենց որովայնին, և քաղցրախոսությամբ ու կեղծ գովասանքներով հրապուրում են պարզամիտների սիրտը։


Ով ձե՛զ է ընդունում, ի՛նձ է ընդունում, և ով ի՛նձ է ընդունում, ինձ ուղարկողին է ընդունում։


Եթե մեկը չընդունի ձեզ և չլսի ձեր խոսքերը, երբ այդ քաղաքից դուրս գաք, թա՛փ տվեք փոշին ձեր ոտքերից։


Մովսեսը շատ բարկացավ և Տիրոջն ասաց. «Մի՛ նայիր նրանց զոհերին, որովհետև նրանցից ոչ մի լավ բան չեմ տեսել և նրանցից ոչ մեկին վատ բան չեմ արել»։


Եթե ինձ քեզ ընկեր ես համարում, ընդունի՛ր նրան, ինչպես ինձ կընդունեիր։


Նրան ուղարկեցի քեզ մոտ. դու ընդունի՛ր նրան որպես իմ հարազատ զավակի։


Դուք ինքներդ վկա եք, վկա է նաև Աստված, թե ինչպիսի մաքրությամբ, արդարությամբ և անթերի ձևով վերաբերվեցինք ձեզ՝ հավատացյալներիդ։


Ձեզ ողջունում է Արիստարքոսը՝ իմ բանտակիցը, ինչպես նաև Մարկոսը՝ Բառնաբասի եղբորորդին, որի մասին հրահանգ եք ստացել. եթե ձեզ մոտ գա, ընդունե՛ք նրան.


Նրան Տիրոջով ընդունե՛ք լիակատար ուրախությամբ և այդպիսիներին պատվեք,


Դարձյալ ասում եմ. թող ոչ ոք ինձ անմիտ չհամարի, իսկ եթե ոչ, ընդունե՛ք ինձ թեկուզ իբրև անմիտի, որպեսզի ես էլ մի փոքր կարողանամ պարծենալ։


Ընդհակառակը, հրաժարվեցինք քողարկված ամոթալի գործերից, որպեսզի խորամանկությամբ չընթանանք և Աստծու խոսքը չնենգափոխենք, այլ ճշմարտությունը հայտնելով՝ մենք մեզ ներկայացնում ենք ամեն մարդու խղճին՝ Աստծու առաջ։


Արդարև, մեր պարծանքն այս է՝ մեր խղճմտանքի վկայությունը, որ աշխարհում, իսկ առավել ևս ձեզ հետ շարժվեցինք սրբությամբ ու անկեղծությամբ, ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ Աստծու շնորհով։


Ո՛ր քաղաքը մտնեք և ձեզ ընդունեն, կերե՛ք, ինչ որ ձեր առաջ դնեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ