Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԹՎԵՐ 15:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Իսկ եթե Տիրոջը արջառ մատուցեք՝ որպես ողջակեզ կամ ուխտի կատարման զոհ կամ փրկության զոհ,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եթե զվարակ մատուցես Տիրոջն իբրև ողջակեզ կամ զոհ ուխտ կատարելու համար և կամ խաղաղության զոհի համար,

Տես գլուխը



ԹՎԵՐ 15:8
10 Խաչաձեւ Հղումներ  

Եթե ողջակեզի համար նրա ընծան արջառներից է, արու և առանց արատի թող լինի։ Այն թող բերի Վկայության խորանի դռան մոտ, որպեսզի ընդունվի Տիրոջ առջև քավության համար։


Փորոտիքն ու ոտքերը թող լվանան ջրով, և քահանաները դրանք նույնպես թող դնեն զոհասեղանի վրա, որովհետև զոհը ողջակեզ է՝ անուշահոտություն Տիրոջ համար։


Եթե որևէ մեկը Տիրոջը փրկության զոհ մատուցի ըստ իր ուխտի կամ ըստ իր ցանկության, լինի դա արված ուխտ թե կամավոր զոհաբերություն և կամ տոնի առիթով, ապա արջառների կամ ոչխարների նախրից բերված կենդանին ընդունելի կլինի, եթե այն արատավոր չէ։ Այն ոչ մի արատ չպետք է ունենա։


«Եթե Տիրոջը մատուցվող ընծան փրկության զոհ է, եթե արջառ է, արու լինի թե էգ, Տիրոջ առջև արատ չունեցողը թող մատուցվի։


Ահարոնի որդիները՝ քահանաները, դրանք թող դնեն ողջակեզի զոհասեղանի կրակին դիզված փայտի վրա։ Այն կրակով այրվող զոհ է՝ անուշահոտություն Տիրոջ համար։


և եթե այդ մեղքը ժողովրդի աչքից վրիպի և ակամա գործված լինի, ապա ժողովուրդը նախրից մի անարատ զվարակ թող ողջակեզ անի՝ իբրև անուշահոտություն Տիրոջը։ Եվ դրա հետ՝ անարյուն զոհ և հեղման ընծա՝ ըստ կարգի, և այծերից մի նոխազ՝ մեղքերի համար։


ինչպես նաև որպես հեղման ընծա՝ մեկ երրորդ դորակ գինի՝ իբրև անուշահոտություն Տիրոջ համար։


զվարակի հետ կես դորակ յուղով հունցված երեք տասներորդ գրիվ նաշիհ կնվիրաբերես,


Նրանք թող վերցնեն մեկ զվարակ, նաև զոհ՝ յուղով հունցված նաշիհ, և մեղքերի քավության համար մեկ տարեկան հորթ։