որպեսզի տեղ հասնելուն պես, ինչպես գրել ենք, դրանով զվարակ, խոյ, գառ և անարյուն զոհեր ու հեղման ընծաներ գնեն և մատուցեն Երուսաղեմում գտնվող Տիրոջ՝ իրենց Աստծու զոհասեղանի վրա։
ԹՎԵՐ 15:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ զոհաբերողը Տիրոջը թող մատուցի նաև քառորդ դորակ յուղով հունցված մեկ տասներորդ գրիվ նաշիհ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ այն ժամանակ զոհաբերողը Տիրոջը կմատուցի իր զոհը՝ քառորդ հիմեն յուղով հունցված մեկ տասներորդ գրիվ ընտիր ալյուր՝ որպես հացի ընծա։ |
որպեսզի տեղ հասնելուն պես, ինչպես գրել ենք, դրանով զվարակ, խոյ, գառ և անարյուն զոհեր ու հեղման ընծաներ գնեն և մատուցեն Երուսաղեմում գտնվող Տիրոջ՝ իրենց Աստծու զոհասեղանի վրա։
Ամեն մի գառան հետ կբերես նաև շուրջ մեկուկես լիտր զտված յուղ՝ շաղված երեք կիլոգրամ նաշիհի հետ, ինչպես նաև մեկուկես լիտր գինի՝ իբրև ընծա։
Եվ ինչպես որ Տիրոջ տանն Իսրայելի որդիները սաղմոսներով իրենց նվերներն են մատուցում ինձ, այդպես էլ բոլոր ազգերից Երուսաղեմ սուրբ քաղաքը Տիրոջն ընծա պիտի բերեն իրենց եղբայրներին՝ կառքերի վրա հեծած, շքեղազարդ ձիերով ու հովանոցներով հանդերձ,- ասում է Տերը։-
Դրա հետ վաղ առավոտյան կմատուցի նաև մաննա արդուի չափի մեկ վեցերորդ մասով և քսեստի մեկ երրորդի չափով յուղ՝ ազնիվ ալյուրին խառնելու համար։ Մաննայի ընծայումը Տիրոջը հավիտենական հրահանգ է.
փորոտիքն ու ոտքերը թող լվանան ջրով, և քահանան դրանք նույնպես թող բերի ու դնի զոհասեղանի վրա, որովհետև ողջակեզ զոհ է՝ անուշահոտություն Տիրոջ համար։
Ութերորդ օրը նա թող առնի արատ չունեցող մեկ տարեկան երկու գառ, արատ չունեցող մեկ տարեկան մի ոչխար, յուղով հունցված երեք տասներորդ գրիվ նաշիհ՝ իբրև անարյուն զոհ և մեկ գավաթ ձիթայուղ։
«Եթե մեկը անարյուն ընծա մատուցի Տիրոջը, թող իր ընծան նաշիհ լինի, վրան ձիթայուղ լցնի ու կնդրուկ դնի։
Նաև յուղով հունցված երկու տասներորդ գրիվ նաշիհ պիտի մատուցեք որպես ողջակեզ, անուշահոտություն Տիրոջ համար, ինչպես նաև իբրև նվեր՝ մեկ քառորդ դորակ գինի։
Յուղով հունցելուց հետո տապակի մեջ պիտի պատրաստվի այն։ Դա կտրտված, մաքուր վիճակում պիտի մատուցվի՝ իբրև Տիրոջն ընծայաբերվող անուշահոտ ընծա։
Արևելքից մինչև արևմուտք իմ անունը փառավորված է ազգերի մեջ, և ամեն տեղ խունկ է մատուցվում իմ անվանը և սուրբ պատարագ, որովհետև մեծ է իմ անունը հեթանոսների մեջ,- ասում է Ամենակալ Տերը։
Ամեն մի զվարակի հետ պետք է լինի յուղով հունցված երեք տասներորդ գրիվ նաշիհ, ամեն մի խոյի հետ՝ յուղով հունցված երկու տասներորդ գրիվ նաշիհ,
չհաշված յուրաքանչյուր ամսվա առաջին օրը սահմանված ողջակեզը, դրա անարյուն զոհերն ու հեղման ընծաները՝ իբրև անուշահոտություն Տիրոջը»։
Նա որպես ընծա մատուցեց հարյուր երեսուն կշռորդ քաշ ունեցող արծաթե մեկ կոնք, յոթանասուն սիկղ քաշ ունեցող արծաթե մեկ տաշտ՝ ըստ սրբարանի սիկղի, երկուսի մեջ էլ իբրև ընծա՝ յուղով հունցված լիքը նաշիհ,
հեթանոսների մեջ Հիսուս Քրիստոսի սպասավորը լինելու՝ Աստծու Ավետարանը մատակարարելով, որպեսզի հեթանոսներն Աստծուն ընդունելի ընծա լինեն՝ սրբագործված Սուրբ Հոգով։
Մի՛ մոռացեք բարեգործությունը և ձեր ունեցած բարիքներին միմյանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի պատարագներն են հաճելի Աստծուն։
Ձիթենին նրանց ասաց. “Թողնեմ իմ պարարտությունը, որով փառավորում են ինձ Աստված և մարդիկ, և գնամ ծառերի վրա՞ իշխեմ”։