Սոսկալի տանջանքներով տանջում ես և՛ քեզ, և՛ քեզ հետ եղող ողջ ժողովրդին։ Ծանր է քո գործը, և միայնակ չես կարող այդ անել։
ԹՎԵՐ 11:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես միայնակ չեմ կարող կրել այս ժողովրդին, որովհետև իմ ուժերից վեր է այդ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես միայնակ չեմ կարող կրել այս ամբողջ ժողովրդին. դա շատ ծանր է ինձ համար։ |
Սոսկալի տանջանքներով տանջում ես և՛ քեզ, և՛ քեզ հետ եղող ողջ ժողովրդին։ Ծանր է քո գործը, և միայնակ չես կարող այդ անել։
Մեծ է նրա իշխանությունը, և նրա խաղաղությունը սահման չունի։ Նա պիտի նստի Դավթի աթոռին, նրա թագավորությունը պիտի զորանա և հաջողվի իրավունքով ու արդարությամբ այսուհետև և հավիտյանս հավիտենից։ Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունը պիտի կատարի այդ։
Նա քաջություն կառնի, կնստի և կտիրի իր աթոռին։ Քահանան կլինի նրա աջ կողմում, և խաղաղության խորհուրդը՝ երկուսի միջև։
ոմանց համար՝ մահվան հոտ, որ տանում է դեպի մահ, և ոմանց համար՝ կենդանության բույր, որ տանում է դեպի կյանք։ Եվ ո՞վ կարող է այս ամենին հասու լինել.