Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԹՎԵՐ 11:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Արդ, ինձ որտեղի՞ց միս, որ տամ այս ողջ ժողովրդին, քանի որ նրանք լաց են լինում ինձ մոտ և ասում. “Մեզ մի՛ս տուր, որ ուտենք”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Ես որտեղի՞ց միս գտնեմ, որ տամ այս ամբողջ ժողովրդին, որովհետև լաց են լինում իմ դիմաց և ասում. “Մեզ մի՛ս տուր, որ ուտենք”։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 11:13
9 Խաչաձեւ Հղումներ  

Նրա սպասավորն ասաց. «Ի՞նչ ես տալիս, որ հարյուր մարդու առջև դնեմ»։ Նա ասաց. «Տո՛ւր ժողովրդին, որ ուտեն, քանի որ այսպես է ասում Տերը. “Պիտի ուտեն, և պիտի ավելանա”»։ Ծառան դրեց նրանց առջև,


Այն զորապետը, որի ձեռքին հենվում էր արքան, ասաց Եղիսեեին. «Եթե Տերն անգամ երկնքի սահանքները բացի, մի՞թե այդպիսի բան կարող է լինել»։ Եղիսեեն ասաց. «Քո աչքերով պիտի տեսնես դա, սակայն դու դրանցից չպիտի ուտես»։


այլ ուտելու եք մեկ ամիս, ամեն օր, մինչև որ ձեր քթից դուրս գա, մինչև որ համն ատելի դառնա ձեզ, որովհետև արհամարհեցիք Տիրոջը, որ միշտ ձեր մեջ է, լաց եղաք նրա առջև և ասացիք. “Ինչո՞ւ ելանք Եգիպտոսից”»։


Մովսեսն ասաց. «Ժողովուրդն ունի վեց հարյուր հազար հետևակ, որոնց մեջ եմ և ես, և դու ասում ես, թե՝ “Միս տամ նրանց, որ մեկ ամիս ուտեն”։


Ինչքան արջառ ու ոչխար էլ մորթվի, նրանց չի բավարարի, և եթե ծովի ողջ ձուկը հավաքվի, նրանց չի բավարարի»։


Աշակերտները նրան ասացին. «Բայց այժմ այս ամայի վայրում մեզ որտեղի՞ց այնքան հաց, որ այսքան ժողովրդի հագեցնենք»։


Աշակերտները նրան պատասխանեցին. «Այս ամայի վայրում որտեղի՞ց կարող ես նրանց հացով կշտացնել»։


Հիսուսը նրան ասաց. «Ասացիր՝ “Եթե կարող ես”։ Ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ