Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԹՎԵՐ 1:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Իսկ Մանասեի որդիները՝

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հովսեփի որդիներից Եփրեմի որդիներն իրենց սերնդով, իրենց տոհմերի և իրենց հայրերի տների համեմատ՝ քսան տարեկանից բարձր բոլոր պատերազմի դուրս եկողները, ամեն մի արուն իրենց անունների թվով.

Տես գլուխը



ԹՎԵՐ 1:32
14 Խաչաձեւ Հղումներ  

Եվ նրա անունը դրեց Հովսեփ՝ ասելով. «Աստված թող ինձ մի որդի ևս պարգևի»։


Եգիպտացիների երկրում Արեգ քաղաքի քուրմ Պետափրեսի դուստր Ասանեթից Հովսեփն ունեցավ իր Մանասե ու Եփրեմ որդիներին։ Մանասեի որդին, որին ծնեց ասորի հարճը, Մաքիրն է։ Մաքիրը ծնեց Գաղաադին։ Եփրեմի՝ Մանասեի եղբոր որդիները՝ Սուտաղաամն ու Տաամը։ Սուտաղաամի որդին է Եդեմը։


Ձեզ իմ աչքից գցելու եմ, ինչպես գցեցի ձեր եղբայրներին՝ Եփրեմի ամբողջ սերնդին»։


Նագեբացիները կժառանգեն Եսավի լեռը, սեփելացիները՝ այլազգիներին, և կժառանգեն Եփրեմի լեռը, Սամարիայի դաշտը, Բենիամինին և գաղաադացուն։


Հովսեփի մասին ասաց. «Տերն օրհնել է նրա երկիրը, ապահովել երկնքի անձրևով ու ցողով, անդունդների ընդերքից բխող աղբյուրներով,


Նա գեղեցիկ է ցուլի առաջնածինի նման, նրա եղջյուրները նման են միեղջերուի եղջյուրների։ Դրանցով նա թող պոզահարի բոլոր ազգերին մինչև երկրի հեռավոր անկյունները։ Սրանք են Եփրեմի բյուրավորները, և սրանք են Մանասեի հազարավորները»։