Սողոմոնը հավաքեց Երուսաղեմում գտնվող բոլոր պանդուխտներին՝ ըստ իր հայր Դավթի կատարած մարդահամարի։ Նրանք հարյուր հիսուներեք հազար վեց հարյուր հոգի էին։
ԹՎԵՐ 1:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչպես որ Տերը հրամայել էր Մովսեսին, հաշվառումը կատարեցին Սինայի անապատում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին, նա այդպես էլ հաշվառեց նրանց Սինայի անապատում։ |
Սողոմոնը հավաքեց Երուսաղեմում գտնվող բոլոր պանդուխտներին՝ ըստ իր հայր Դավթի կատարած մարդահամարի։ Նրանք հարյուր հիսուներեք հազար վեց հարյուր հոգի էին։
Մովսեսը կանգնեցրեց խորանը. դրեց դրա խարիսխները և կանգնեցրեց դրա սյուները, դրանց վրա ամրացրեց խոյակները,
«Հաշվառե՛ք Իսրայելի որդիների ողջ ժողովրդին ըստ ցեղերի, ըստ նահապետական տների, անուն առ անուն, մեկ առ մեկ։
Իսրայելի որդիներն արեցին այն ամենը, ինչ Տերը հրամայել էր Մովսեսին։ Նրանք բանակում էին ըստ իրենց գնդերի և մեկնում՝ յուրաքանչյուրն իր զորախմբի հետ, ըստ իրենց նահապետական տների։
Այս է Մովսեսի ու Եղիազար քահանայի կատարած հաշվառումը, Իսրայելի որդիների հաշվառումը, որ կատարվեց Մովաբի հովտում՝ Հորդանանի մոտ, Երիքովի դիմաց։
Իսրայելի որդիների՝ թվով ավելի անդրանիկների դիմաց ստացած փրկագինը Տիրոջ խոսքի համաձայն Մովսեսը հանձնեց Ահարոնին ու նրա որդիներին, ինչպես որ Տերը հրամայել էր Մովսեսին։