Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 2:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

34 Իսրայելի որդիներն արեցին այն ամենը, ինչ Տերը հրամայել էր Մովսեսին։ Նրանք բանակում էին ըստ իրենց գնդերի և մեկնում՝ յուրաքանչյուրն իր զորախմբի հետ, ըստ իրենց նահապետական տների։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

34 Իսրայելի որդիներն արեցին այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Այսպես բանակատեղի էին հաստատում ըստ իրենց դրոշակների, և այսպես նրանք գնում էին՝ յուրաքանչյուրն ըստ իր տոհմի, ըստ իր հայրերի տան։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 2:34
15 Խաչաձեւ Հղումներ  

Շատ անգամներ Ես բնակվեցի նրանց հետ, Ովքեր ատում են խաղաղությունը։


Երկուսն էլ Աստծու առաջ արդար էին ու անարատ կերպով ընթանում էին Տիրոջ բոլոր պատվիրանների և օրենքների ճանապարհով։


Բաղաամը, իր աչքերը բարձրացնելով, տեսավ Իսրայելին՝ բանակած ըստ ցեղերի։ Աստծու հոգին իջավ նրա վրա,


Հակոբի սերունդները թող նեղություն չկրեն, Իսրայելի մեջ հոգնություն թող չլինի։ Տերը՝ նրա Աստվածը, նրա հետ է, իշխանների փառքն ու պատիվը՝ նրա մեջ։


Սրանք են Իսրայելի որդիների զորքերը, որոնք մեկնեցին իրենց զորքերով։


«Յուրաքանչյուր մարդ թող իր գնդի դրոշակի տակ քայլի՝ ըստ իր նահապետական տան։ Իսրայելի որդիները թող բանակեն ըստ իրենց բանակատեղիի կարգի։


Եվ Իսրայելի որդիները վարվեցին այնպես, ինչպես որ Տերը պատվիրեց Մովսեսին ու Ահարոնին։


Ինչպես Տերը պատվիրել էր Մովսեսին, Իսրայելի որդիներն այդ ամենը այդպես էլ կատարեցին։


Իսրայելի որդիները թող բանակեն ըստ իրենց կարգի և պատկանելության՝ իրենց զորախմբերի հետ։


Ղևտացիները, սակայն, նրանց հետ չհաշվառվվեցին, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։


Այն օրը, երբ Տերը Սինա լեռան վրա խոսեց Մովսեսի հետ, Ահարոնի որդիները սրանք էին.


Ինչպես որ Տերը հրամայել էր Մովսեսին, հաշվառումը կատարեցին Սինայի անապատում։


Իսրայելի որդիներն իրենց ամբողջ ունացվածքով մեկնեցին Սինայի անապատից։ Ամպը կանգ առավ Փառանի անապատում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ